• Հայ
  • Рус
  • Eng

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1988թ.-ին։

Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնը ձևավորվել է 1988թ.-ին: Առաջին ամբիոնի վարիչ է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Քրիստափորի Աղաջանյանը, մասնագիտությամբ օրթոդոնտ: Նա պաշտոնավարել է ամբիոնը մինչև 1994թ.-ը: 1994-1995թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվել է բ.գ.թ., դոցենտ Մարինա Միտուշի Մարգարյանը, 1996-1997թթ. ամբիոնի վարիչ պաշտոնը ստանձնել է դոցենտ Վլադիմիր Մնացականի Հարությունյանը: 1997թ. ամբիոնը միացվել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնին, միացյան ամբիոնի վարիչ ընտրվել է դոցենտ Գոռ Վահանի Զալյանը:

2000թ. –ին ամբիոնը կրկին առանձնացել է և կազմավորվել որպես Մանկական ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և օրթոդոնտիայի ամբիոն, ամբիոնի վարիչ է նշանակվել դոցենտ Մարինա Միտուշի Մարգարյանը: Նույն թվականին ամբիոնը վերանվանվել է Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և օրթոդոնտիայի ամբիոն:

2006թ.-ին ամբիոնը տրոհվել է Մանկական ստոմատոլոգիայի և Օրթոդոնտիայի ամբիոնների: Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ նշանակվեց բ.գ.թ., դոցենտ Արթուր Թորոսի Փափազյանը: Օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ նշանակվեց բ.գ.դ. Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը:

2009 թ.-ին ամբիոնը վերամիավորվեց որպես Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն, որի վարիչն էր դոցենտ Արթուր Թորոսի Փափազյանը: 2011 թ.-ից առ այսօր վարիչն է բ.գ.դ. Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը:

Ամբիոնը բազմապրոֆիլային է:  Ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-5-րդ կուրսերի ուսանողներին դասավանդվում են «Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում», «Մանկական թերապևտիկ ստոմատոլոգիա», «Մանկական վիրաբուժական ստոմատոլոգիա», «Օրթոդոնտիա» մասնագիտական առարկաները: Ամբիոնում ուսուցումը տարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներն աշխատում են ֆանտոմների վրա, ինչը մեծապես նպաստում է նրանց կիրառական հմտությունների զարգացմանը:

Հետդիպլոմային ուսուցումը կատարվում է օրդինատուրայում (2-3 տարի), ինտերնատուրայում (1 տարի) և ասպիրանտուրայում (3 տարի): Դասընթացների հիմնական ձևերն են` դասախոսություններ, սեմինարներ, մասնակցություն գիտական և կլինիկական համաժողովներին: Գործնական դասերի ընթացքում անցկացվում են պացիենտների և կլինիկական դեպքերի ցուցադրումներ ու քննարկումներ: Կլինիկական օրդինատորներն ամբուլատոր և կլինիկական պայմաններում կանոնավոր կերպով զբաղվում են կանխարգելիչ ու բուժական աշխատանքներով, որոնց ընթացքում ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:

Ամբիոնի վարիչ դոցենտ Մ.Մ.Մարգարյանի ղեկավարությամբ ՀՀ տարածքում 2000թ.-ին առաջին անգամ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ, որոնց հիման վրա 2003թ.-ին կազմվել են հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելիչ ծրագրեր: Կրկնակի հետազոտություն կատարվել է 2013թ.-ին Մ.Ե.Մանրիկյանի կողմից, որի հիման վրա որոշվել է ՀՀ տարածքում գործող կանխարգելիչ ծրագրի բժշկական և տնտեսագիտական արդյունավետությունը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը տարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-6-րդ կուրսերի ուսանողներին դասավանդվում են «Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում», «Մանկական թերապևտիկ ստոմատոլոգիա», «Մանկական վիրաբուժական ստոմատոլոգիա», «Օրթոդոնտիա» մասնագիտական առարկաները:

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներն աշխատում են ֆանտոմների վրա, ինչը մեծապես նպաստում է նրանց կիրառական հմտությունների զարգացմանը:

Հետդիպլոմային ուսուցումը կատարվում է օրդինատուրայում (2-3 տարի), ինտերնատուրայում (1 տարի) և ասպիրանտուրայում (3 տարի): Դասընթացների հիմնական ձևերն են` դասախոսություններ, սեմինարներ, մասնակցություն գիտական և կլինիկական համաժողովներին: Գործնական դասերի ընթացքում անցկացվում են պացիենտների և կլինիկական դեպքերի ցուցադրումներ ու քննարկումներ: Կլինիկական օրդինատորներն ամբուլատոր և կլինիկական պայմաններում կանոնավոր կերպով զբաղվում են կանխարգելիչ ու բուժական աշխատանքներով, որոնց ընթացքում ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով և ուղղություններով`

ատամնածնոտային անոմալիաների (ԱԾԱ) ժամանակ ատամ պարոդոնտալ համալիրի կառուցվածքային և գործառության օրինաչափություններ,
ախտորոշման մեթոդների մշակում, բուժում և կանխարգելում,
ԱԾԱ բուժման ապարատային մեթոդների կլինիկամորֆոլոգիական և բիոմեխանիկական ասպեկտներ,
ԱԾԱ կանխարգելում և տարածվածություն,
«Հայաստանի Հանրապետության մանկական ստոմատոլոգիայի իրավիճակային վերլուծություն հետագա զարգացման ուղիները որոշելու նպատակով»,
մանկական հասակում կարիեսի բուժման և կանխարգելման ժամանակակից սկզբունքները,
«Մեզիալ օկլյուզիայի սահմանային ձևերի բուժման մեթոդի ընտրության կլինիկոմորֆոմետրիկ հիմնավորումը»,
օրթոդոնտիկ բուժման ազդեցությունը դեմքի էսթետիկ ցուցանիշների վրա օկյլուզիայի սագիտալ անոմալիաների դեպքում` դեռահասային շրջանում,
Նյարդամկանային ստոմատոլոգիայում կիրառվող ժամանակակից համակարգերի շնորհիվ (K7 բիոմետրիկ ախտորոշիչ համակարգ և J5 միոմոնիտոր) հնարավոր է դառնում լուծել ոչ միայն ատամների և օկլյուզիայի հետ կապված խնդիրները, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը:

Աշխատակազմ