• Հայ
  • Рус
  • Eng

Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն

Պատմություն

 

Ամբիոնը (ԵՊԲՀ ՄՍԱ) հիմնադրվել է 1922-ին՝ ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետը բժշկական ինստիտուտի վերակազմավորումից հետո։ ԵՊԲՀ ՄՍԱ-ն տարբեր անվանումներ է ունեցել (մաշկային և վեներական հիվանդությունների, մաշկավեներաբանության, մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի, 2008-ից՝ մաշկաբանության և սեռավարակաբանության):

Պատմություն

ԵՊԲՀ-ի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ԵՊԲՀ ՄՍԱ) հիմնադրվել է 1922-ին՝ ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետը բժշկական ինստիտուտի վերակազմավորումից հետո։
 
ԵՊԲՀ ՄՍԱ-ն տարբեր անվանումներ է ունեցել (մաշկային և վեներական հիվանդությունների, մաշկավեներաբանության, մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի, 2008-ից՝ մաշկաբանության և սեռավարակաբանության):
ԵՊԲՀ ՄՍԱ-ի աշխատանքները տարբեր տարիների ղեկավարել են՝
 
դոցենտ Գ.Դ. Տեր-Գրիգորյանը (1926-1965 թթ.)
պրոֆեսոր Գ.Ք. Անդրեասյանը (1965-1969 թթ.)
պրոֆեսոր Է.Ե. Դանիելյանը (1969-1993 թթ.)
պրոֆեսոր Կ.Ռ. Բաբայանը (1993-2019 թթ.)
պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը (2019 թ.-ից)

1998-ին Առողջապահության ազգային ինստիտուտում պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի կողմից ստեղծվել է մասնագիտական երկրորդ՝ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնը (ԱԱԻ ՄԿԱ), որն իրականացրել է հիմնական (կլինիկական օրդինատուրա) և լրացուցիչ (բժշկական կոսմետոլոգիա, մանկական մաշկաբանություն) մասնագիտական ուսուցում, ինչպես նաև շարունակական բժշկական կրթություն։ 2011-ից ԱԱԻ ՄԿԱ-ն իր գործունեությունը շարունակել է ԵՊԲՀ կազմում (ԵՊԲՀ ՄԿԱ)։ 2019-ին շարադրյալ ամբիոնները միավորվել են։

Այսպիսով, 2019-ին ստեղծվել է ԵՊԲՀ ՄՍԱ-ի նոր կազմավորումը՝ համապատասխանաբար 97-ամյա և 21-ամյա պատմություն և ավանդույթներ ունեցող 2 ամբիոնների հենահարթակների վրա՝ ամբիոնների, որտեղ աշխատել են բարձր գիտելիքներ ու տասնամյակների փորձառություն ունեցող պրոֆեսիոնալներ, ինչպես նաև երիտասարդ, գիտական մեծ ներուժի, ուսման անընդհատությունն ու ժառանգորդությունն ապահովող դասախոսական անձնակազմ։ Այդտեղ մասնագիտացել են հարյուրավոր կլինիկական օրդինատորներ՝ «մաշկավեներաբանություն» հիմնական և «բժշկական կոսմետոլոգիա» և «մանկական մաշկաբանություն» լրացուցիչ մասնագիտություններով։

Նշյալ ամբիոնների առաքելությունն է եղել գիտության վրա հիմնված ուսումնական գործընթացի կազմակերպումը (իրավական հիմքերն են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները, Համալսարանի կանոնադրությունը և այլ իրավական ակտեր)՝ խնդիր ունենալով բարձր որակավորման ու պրոֆեսիոնալիզմի ապագա բժիշկներ, իսկ հետագայում մաշկավեներաբաններ ձևավորելը։

Ներկայումս ԵՊԲՀ ՄՍԱ-ն ղեկավարում է ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ գիտական գծով փոխտնօրեն՝ պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը։
 
Ամբիոնի տեղակայումը և կլինիկական բազաները


 
Ամբիոնի կլինիկական բազաներն են՝
Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ն (հիմնական բազան),
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը,
«Հելիոս» բժշկական կենտրոնը։
 
Ամբիոնի ընդհանուր գործունեությունը
 
Ամբիոնի ընդհանուր գործունեության հիմնական ուղղություններն են՝
ուսումնական գործունեությունը՝
բուհական կրթության մասով,
մասնագիտական կրթության մասով,
շարունակական կրթության մասով,
գիտահրատարակչական գործունեությունը,
կլինիկական գործունեությունը։
 
Ամբիոնի գործունեության սկզբունքները

 
Ամբիոնի առօրյա աշխատանքում կիրառվում են ուսուցման տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ (ինտերնետային մասնագիտական կայքերի ստեղծում, վեբինարների անցկացում, տեսադերմատոլոգիայի զարգացում և այլն)։

Ամբիոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի գլխավոր սկզբունքներով` աստիճանականության, գիտականության, հումանիզմի, դեմոկրատիզմի, ուսման անընդհատության, ժառանգորդության և անկուսակցականության։
 
Կարդալ ավելին
Փակել
Ուսուցում
 
Ամբիոնի ուսումնական գործունեությունը բուհական կրթության մասով

Ուսանողների կրթական գործընթացն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի (5-րդ կուրս), ռազմաբժշկական ֆակուլտետի (5-րդ կուրս), ստոմատոլոգիական ֆակուլտետի (4-րդ կուրս) ուսանողների համար։ Համալսարանի կողմից հաստատված կրթական-մասնագիտական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութը մատուցվում է ուսումնական ընդհանուր և աշխատանքային պլաններին համապատասխան՝ ցիկլային տասնօրյա պարապմունքերի ձևով՝ 50 ակադեմիական ժամ տևողությամբ:

Դասավանդումը կատարվում է ակադեմիական ոգով (պահպանելով ավանդույթները՝ սեմինարների, կլինիկական գործնական պարապմունքների, դասախոսությունների, կլինիկական համայցների ձևով և այլն՝ կարևորելով նաև թեստային խնդիրների լուծումը, ապահովելով ընդունված ակադեմիական ժամաքանակը)՝ կրթական պատշաճ բնութագիր ունեցող ուսանողի որակ ապահովելու նպատակ ունենալով։ Կլինիկական գործնական պարապմունքներն անց են կացվում հիվանդասենյակներում, լաբորատորիաներում և լսարաններում: Իբրև օժանդակ միջոցներ լայնորեն կիրառվում են մաշկի ախտահարման թեմատիկ տարաբնույթ լուսանկարներ, սլայդներ, տեսաֆիլմեր և այլն:
 
Ամբիոնի ուսումնական գործունեությունը՝ մասնագիտական կրթության մասով

(կլինիկական օրդինատուրա և լրացուցիչ մասնագիտացում)
Ամբիոնն իրականացնում է մասնագիտական ուսուցում (կլինիկական օրդինատուրա)՝ «մաշկավեներաբանություն» մասնագիտությամբ, 2 տարի տևողությամբ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Համալսարանի կողմից հաստատված կրթական-մասնագիտական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութը մատուցվում է բուհական կրթության հանգույն, նույն ակադեմիզմով՝ սեմինարների, կլինիկական գործնական պարապմունքների, դասախոսությունների, հիվանդների (ստացիոնար և ամբուլատոր) վարման (կուրացիա), պրոֆեսորադասախոսական կազմի համայցներին, կլինիկական խորհրդաժողովներին (կոնսիլիումներ), բժշկական խորհրդատվություններին, գիտագործնական կոնֆերանսներին կլինիկական օրդինատորների մասնակցության, հարակից մասնագիտությունների միջմասնագիտական հետաքրքրության համապատասխան բաժինների հետ ծանոթացման, ինչպես նաև ուսումնառուների ինքնուրույն աշխատանքների ձևով: Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրություն ավարտվում է հարցումով և ֆոտոխնդրի բանավոր ու գրավոր վերլուծությամբ: Պարապմունքների ընթացքում կլինիկական օրդինատորները կիրառում են իրազննական տարաբնույթ նյութեր, ներկայացնում ռեֆերատներ, կարդում զեկուցումներ մասնագիտության արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, մասնակցում տելեդերմատոլոգիայի և դերմատոսկոպիստների ընկերակցությունների հեռուստակամուրջներին և դասախոսություններին: Պարբերաբար վերանայվում են հիմնական և լրացուցիչ մասնագիտությունների ծրագրերը: Ներդրվում են դասավանդման և գիտելիքների ստուգման ժամանակակից մեթոդներ։ Մասնագիտական կրթության մասով ամբիոնի ուսումնական գործունեությունը կլինիկական օրդինատորի որակավորման պատշաճ բնութագիր ապահովելու նպատակ է հետապնդում։ Ամբիոնի գործունեության ընթացքում մասնագիտացել են հարյուրավոր կլինիկական օրդինատորներ, որոնց շուրջ 10%-ը` արտերկրից։ Նրանք լրացրել և լրացնում են ՀՀ-ում մաշկավեներաբանների, բժիշկ-կոսմետոլոգների և մանկական մաշկաբանների շարքերը ՝ ցուցաբերելով որակավորված մաշկավեներաբանական, բժշկական կոսմետոլոգիական և մանկական մաշկաբանական բուժօգնություն։
 
Ամբիոնի ուսումնական գործունեությունը ՝ լրացուցիչ կրթության մասով

Ամբիոնն իրականացնում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում՝ «բժշկական կոսմետոլոգիա» (տևողությունը՝ 6 ամիս) և «մանկական մաշկաբանություն» (տևողությունը՝ 8 ամիս) մասնագիտություններով։
 
Ամբիոնի ուսումնական գործունեությունը ՝ շարունակական կրթության մասով

Ամբիոնում իրականացվում են ավագ (գործող մաշկավեներաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ և այլն) և կրտսեր բուժաշխատողների (բուժքույրեր) կատարելագործման աշխատանքները՝ կարճաժամկետ (3 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների ձևով։ Պարբերաբար թարմացվում են կրթական-մասնագիտական ծրագրերը և ուսումնական պլանները՝ ժամանակի մասնագիտական զարգացումներին համապատասխան։  Շարունակական կրթության մասով ամբիոնը կազմակերպում է նաև, այսպես կոչված, ՇՄԶ-ն ապահովող միջոցառումներ (տեսական գիտելիքի և գործնական հմտությունների զարգացում, ինքնակրթություն և ինքնազարգացում՝ հեռահար կամ առցանց դասընթացների մասնակցության, գիտական աշխատանքների կատարման ու հրատարակման միջոցով, հիմք ընդունելով այդ մասին ընդունված ՀՀ առողջապահության նախարարի 2019-ի ապրիլի 26-ի «ՇՄԶ-ն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, ՇՄԶ-ի յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանը)։ Ամբիոնի գործունեության ընթացքում վերապատրաստվել են հարյուրավոր մաշկավեներաբաններ, ընտանեկան բժիշկներ, զինվորական բժիշկներ, լաբորատոր բժիշկներ, բուժքույրեր և այլն:
 
Ամբիոնի գիտահետազոտական գործունեությունը
 
(հայցորդություն, ասպիրանտուրա և դոկտորանտուրա)
Ամբիոնում իրականացվում է հայցորդություն, ասպիրանտուրա (տևողությունը մինչև 4 տարի) և դոկտորանտուրա (տևողությունը՝ մինչև 5 տարի):
Ամբիոնում դասավանդում են 2 պրոֆեսոր և 2 դոցենտ։ Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ դասախոսական և գիտական կադրերի պատրաստման գործընթացին: Ամբիոնը համալրած երիտասարդ մասնագետները դասախոսական աշխատանքին զուգահեռ զբաղվում են նաև գիտահետազոտական գործունեությամբ, ակտիվորեն մասնակցում բուհական և միջբուհական գիտաժողովների աշխատանքներին:
Ամբիոնի աշխատակիցները գիտական աշխատանքներ են հրապարակում ոչ միայն ՀՀ և ՌԴ ԲՈԿ-երի կողմից ընդունելի, այլև «web of sciense» հարթակում ինդեքսավորվող ամսագրերում (մասնագիտական տեղեկատվությունն առավել ճշգրիտ է, անաչառ ու առավել համապարփակ)։ Նրանք միջազգային համագործակցության շրջանակներում մասնակցում են ԵՊԲՀ-ի գիտական ծրագրերին, ներգրավում են ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում, նպաստում են կլինիկական գործնական աշխատանքներում գիտական նորույթների ներդրմանը։
Ներկայումս ամբիոնի դասախոսական կազմից հայցորդություն են իրականացնում Շ.Վ. Կարապետյանը և Հ.Ղ. Ազարյանը, որոնց ատենախոսական աշխատանքների հիմքում մաշկավեներաբանության և բժշկական կոսմետոլոգիայի արդիական հիմնախնդիրներն են (պսորիազի ախտածագման մեխանիզմների և լուսածերացող մաշկի ինվոլյուտիվ մորֆոֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրություն)։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության գերակա ուղղություներն են`
որոշ խրոնիկական բեկանելի մաշկախտների պատճառագիտության, ախտածագման, կլինիկական առանձնահատկությունների, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների ուսումնասիրությունը, դասական և նոր սերնդի սեռավարակների համաճարակաբանության, կլինիկական առանձնահատկությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների, բուժման և կանխարգելման հիմնախնդիրների ուսումնասիրությունը,
դեմքի մաշկի ապաճական ձևաբանական և գործառութային փոփոխությունների ուսումնասիրությունը։ Գիտական գործունեության արդյունքները հայրենական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հրատարակվում են հոդվածների, թեզիսների, մենագրությունների, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների ձևով։
Ամբիոնի գործունեությունը միտված է սահմանափակելու գիտական սերունդների միջև գնալով մեծացող ժամանակային անդունդը (դժբախտաբար վերացել են գիտական աշխատանքով զբաղվելու ֆինանսական, կարիերային և ռեպուտացիոն շարժառիթները)։ Այդ նպատակով աշխատանքներ են կատարվում գիտական աշխատանքի նկատմամբ սեր սերմանելու ուսանողների և առավել ևս կլինիկական օրդինատորների շրջանում։
 
Ամբիոնի հրատարակչական գործունեությունը

 
Ամբիոնը զգալի աշխատանքներ է իրականացրել ուսումնական գործընթացի բարելավման, մայրենի լեզվով ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ և բժշկակիրառական գրականության ստեղծման ուղղությամբ:
Ամբիոնի անդամների ջանքերով դասավանդվող հիմնական մասնագիտությունը` «մաշկավեներաբանությունը» (մասնագիտական կրթության մասով) ներկայումս բավարար չափով ապահովված է մայրենի լեզվով ուսումնական ձեռնարկներով (գրականությունը նախատեսված է գերազանցապես կլինիկական օրդինատորների համար)։ Առկա է պատկառելի գրադարան։
Վերջին երկու տասնամյակում ամբիոնի աշխատակիցների հրատարակել են հարյուրավոր գիտական հոդվածներ, մենագրություններ, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաիրազննական ձեռնարկներ, այդ թվում՝
Խաչիկյան Խ.Մ.։ Միզասեռական խլամիդիոզ· պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժումը։ Երևան 2001թ., 2002թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Միկոպլազմային և խլամիդային միզասեռական վարակներ. պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժման ընդհանուր սկզբունքները։ Երևան 2005թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Ժամանակակից վեներոլոգիա, I հատոր։ Երևան, 2008թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Ժամանակակից վեներոլոգիա, II հատոր։ Երևան, 2010թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Արտաքին բուժման գլխավոր սկզբունքները դերմատովեներոլոգիայում և դերմատոկոսմետոլոգիայում։ Երևան, 2012թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ, XII գլուխ, մաշկի և ենթամաշկային հյուսվածքի հիվանդություններ (L00 - L99)։ Երևան, 2013թ.։
Բաբայան Կ.Ռ.։ Մաշկային հիվանդություններ։ Ատլաս։ Երևան, 2013թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Ձեռքբերովի բշտային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը։ Երևան, 2014թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Дифференциальная диагностика приобретенных буллезных дерматозов». Ереван 2014 (на русск. яз.)։
Խաչիկյան Խ.Մ.։ Իմունամաշկաբանություն»։ Երևան, 2015թ.:
Խաչիկյան Խ.Մ.։ Նյարդասիֆիլիսի կլինիկան, ախտորոշումը, բուժումը և վարման մարտավարությունը։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2017 թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Պսորիազային հիվանդության կլինիկան, ախտորոշումը, բուժումը և վարման մարտավարությունը։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2017 թ.։
Խաչիկյան Խ.Մ., Ազարյան Հ.Ղ.։ Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2018 թ.։
Խաչիկյան Խ.Մ.։ Մաշկավեներաբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, 2019 թ. (տպագր. մեջ)։
Ամբիոնի ուժերով մշակվում են նաև մաշկային և վեներական հիվանդությունների վարման գործելակարգեր (պրոտոկոլներ), թարգմանվում են չափորոշիչներ։
 
Ամբիոնի գիտական թեմաները

 
Ներկայումս ամբիոնի գիտական թեմաներն են`
Լիպոպոլիսախարդիների և ցիտոկինների դերը խրոնիկական մաշկախտների ախտածագման գործում։
Սեռավարակների համաճարակաբանական առանձնահատկությունները ռիսկային վարքագիծ ունեցող անձնաց շրջանում ՀՀ-ում:
 
Ամբիոնի կլինիկական գործունեությունը
 
Ամբիոնի աշխատակիցների ուժերով ուսումնառուների համար իրականացվում է ամբուլատոր հիվանդների խորհրդատվություն և ստացիոնար հիվանդների կլինիկական համայցներ։
Ակտիվ և կոնստրուկիվ համագործակցություն է իրականացվում մաշկային ստացիոնարի բուժող բժիշկների և հարակից մասնագիտությունների ամբիոնների աշխատակիցների հետ (ուռուցքաբաններ, ալերգաբաններ, ռևմատոլոգներ, ախտահյուսվածքաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, սեքսոպաթոլոգներ, ուռոլոգներ, նյարդաբաններ, հոգեբաններ, հոգեբույժներ)։
Ամբիոնի ակտիվ աշխատանքներով հնարավորություն ստեղծվել բարելավելու և ամրապնդելու մաշկաբանական կլինիկայի բժշկական և գիտակրթական ներուժը, հասցնել այն ազգային կենտրոնի չափորոշիչների։
Ամբիոնն օժանդակում է իր աշխատակիցների մասնագիտացումներին և վերապատրաստումներին, ինչպես նաև նրանց՝ համաժողովների, վեհաժողովների, գիտաժողովների մասնակցությանը։
 
Համագործակցություն

Ամբիոնի գիտահետազոտական գործունեության մակարդակի բարձրացմանը նպաստում են ամբիոնի գիտական սերտ կապերը արտերկրի մի շարք բժշկագիտական կառույցների հետ, որոնց թվում են`
 Սեռավարակների դեմ պայքարի Եվրոպական Միությունը,
 Վրաստանի մաշկաբանության և վեներոլոգիայի ԳՀԻ-ն,
 Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիան,
 Թբիլիսիի մաշկավեներաբանների ասոցիացիան,
 Մաշկաբանների հայ-գերմանական ասոցիացիան,
 Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան,
 Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան,
 ГНЦ Дерматовенерологии и косметологии,
 Российский национальный исследовательский медицинский университет имени Н. И. Пирогова. Лечебный факультет, кафедра дерматовенерологии,
 Московская медицинская академия имени И.М.Сеченова. Факультет ПВОВ, кафедра кожных и венерических болезней,
 Московский государственный медико-стоматологический университет (факультет последипломного образования, кафедра кожных и венерических болезней),
 Иркутский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии с курсом м едицинской косметологии),
 Витебский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии),
 Санкт-Петербургский ГМУ им. Акад. И.П. Павлова (кафедра дерматовенерологии с клиникой),
 Северо-Западный государственный медицинский университет им. И. И. Мечникова (терапевтический факультет, кафедра дерматовенерологии),
 Военно-медицинская академия имени С. М. Кирова (факультет послевузовского профессионального и дополнительного образования, кафедра и клиника кожных и венерических болезней).
 
Մասնակցություն գիտաժողովներին և համաժողովներին

 
Ամբիոնի աշխատակիցները մշտապես մասնակցում են միջազգային և հանրապետական գիտաժողովների աշխատանքներին։
 
Միջազգային գիտաժողովներ
և համաժողովներ
Միջազգային գիտաժողովներին և համաժողովներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները բազմիցս իրենց մասնակցությունն են բերել Փարիզում, Մոնտե-Կառլոյում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Թեսսալոնիկիում, Վիեննայում, Հռոմում, Միլանում, Պրագայում, Դուբայում և այլն։
 
Հանրապետական գիտաժողովներ
և համաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները բանավոր և գրավոր ելույթներ են ունենում պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի գիտագործնական ֆորումներում (նյութերը լուսաբանվում են «www.armderm.am» պաշտոնական վեբ-կայքում), մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի համաժողովներին և այլն։
ԵՊԲՀ ՄՍ ամբիոնի և Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի աշխատակիցների ակտիվ ջանքերով իրականություն են դարձել «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» գիտագործնական մասնագիտական I (2015 թ.) և II (2018 թ.) միջազգային կոնֆերանսները, մաշկավեներաբանական հայ-գերմանական 1-ին, 2-րդ և 3-րդ գիտաժողովները, Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիայի հետ մի շարք համատեղ համաժողովներ։
 
 
Մասնակցությունը միջազգային ծրագրերին
 
 
Ամբիոնի աշխատակիցներն իրենց լուման են ներդնում նաև ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի կողմից կազմակերպվող մարզային մասնագիտական ծրագրերին (շարունակական կրթություն, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում)։
 
Ամբիոնի աշխատակազմը

Խաչիկ Մարտինի Խաչիկյան ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Կարեն Ռշտունի Բաբայան բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգոր Ալբերտի Հարությունյան բ.գ.թ., դոցենտ
Հակոբ Գրիգորի Գրիգորյան բ.գ.թ., դոցենտ
Զարուհի Արծրունի Խալաֆյան դասախոս
Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան դասախոս
Շուշանիկ Վարդանի Կարապետյան դասախոս
Սահակ Աշոտի Հակոբյան դասախոս
Վահան Միքայելի Բեզիրգանյան դասախոս
Շահվերդյան Արամ Արտաշեսի ասիստենտ

Աշխատակազմ