• Հայ
  • Рус
  • Eng

Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1997 թ.-ին։

Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնը ԵՊԲՀ-ի երիտասարդ ամբիոններից է: Այն հիմնադրվել է 1998-ին, ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի թերապևտիկ ֆակուլտետի կազմում, որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյանի կողմից, որը ղեկավարում է ամբիոնը մինչև օրս։
2011-ից ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի ուսումնական համակարգերի միավորման արդյունքում ամբիոնը ներկայումս շարունակում է իր գործունեությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Պատմություն

Հիմնադրվել է 1997 թ.-ին։

Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնը ԵՊԲՀ-ի երիտասարդ ամբիոններից է: Այն հիմնադրվել է 1998-ին, ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի թերապևտիկ ֆակուլտետի կազմում, որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյանի կողմից, որը ղեկավարում է ամբիոնը մինչև օրս։ 
2011-ից ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի ուսումնական համակարգերի միավորման արդյունքում ամբիոնը ներկայումս շարունակում է իր գործունեությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի կլինիկական բազաները

  • Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ,
  • ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր,
  • «Հելիոս» բժշկական կենտրոն։
Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Կլինիկական օրդինատուրա և լրացուցիչ մասնագիտացում
Ամբիոնն իրականացնում է մասնագիտական ուսուցում (կլինիկական օրդինատուրա)՝ «մաշկավեներաբանություն» մասնագիտությամբ (տևողությունը՝ 2 տարի), լրացուցիչ մասնագիտացում` «բժշկական կոսմետոլոգիա» (տևողությունը՝ 6 ամիս) և «մանկական մաշկաբանություն» (տևողությունը՝ 8 ամիս) մասնագիտություններով։
Ուսումնական գործընթացն իրականացվում է դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների, հիվանդների (ստացիոնար և ամբուլատոր) վարման (կուրացիա), պրոֆեսորադասախոսական կազմի համայցներին, կլինիկական խորհրդաժողովներին (կոնսիլիումներ), բժշկական խորհրդատվություններին, գիտագործնական կոնֆերանսներին կլինիկական օրդինատորների մասնակցության, հարակից մասնագիտությունների միջմասնագիտական հետաքրքրության համապատասխան բաժինների հետ ծանոթացման, ուսումնառուների ինքնուրույն աշխատանքների ձևով:
Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրություն ավարտվում է հարցումով և ֆոտոխնդրի բանավոր ու գրավոր վերլուծությամբ:
Պարապմունքների ընթացքում կլինիկական օրդինատորները կիրառում են իրազննական տարաբնույթ նյութեր, ներկայացնում ռեֆերատներ, կարդում զեկուցումներ մասնագիտության արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, մասնակցում ՌԴ-ի տելեդերմատոլոգիայի և դերմատոսկոպիստների ընկերակցության հեռուստակամուրջներին և դասախոսություններին:
Պարբերաբար վերանայվում են հիմնական և լրացուցիչ մասնագիտությունների ծրագրերը: Ներդրվում են դասավանդման և գիտելիքների ստուգման ժամանակակից մեթոդներ։
Դասավանդումն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, անհրաժեշտության դեպքում նաև ֆրանսերեն լեզուներով:
Ամբիոնի գործունեության ընթացքում մասնագիտացել են մոտ 300 կլինիկական օրդինատորներ (մոտ 65%-ը ԵՊԲՀ-ից, մոտ 30%-ը` այլ համալսարանններից, մոտ 5%-ը` արտերկրից), ովքեր լրացրել և լրացնում են մաշկավեներաբանների, բժիշկ-կոսմետոլոգների և մանկական մաշկաբանների շարքերը ՀՀ-ում՝ ցուցաբերելով որակավորված մաշկավեներաբանական, կոսմետոլոգիական և մանկական մաշկաբանական բուժօգնություն։

Հայցորդություն, ասպիրանտուրա և դոկտորանտուրա

ՀՇԿ-ն ամբիոնում իրականացվում է նաև հայցորդության, ասպիրանտուրայի (տևողությունը մինչև 4 տարի) և դոկտորանտուրայի ձևով (տևողությունը՝ մինչև 5 տարի): Ներկայումս ամբիոնում հայցորդություն են իրականացնում ամբիոնի 2 ասիստենտներ, որոնք աշխատում են պսորիազի ախտածագմանը և լուսածերացող մաշկի ինվոլյուտիվ մորֆոֆունկցիոնալ փոփոխություններին նվիրված թեկնածուական ատենախոսությունների վրա։

Կատարելագործման դասընթացներ

Ամբիոնում իրականացվում է գործող մաշկավեներաբանների, բժիշկ-կոսմետոլոգների և միջին բուժանձնակազմի մասնագիտական կատարելագործում՝ կարճաժամկետ (3 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների ձևով։
Ամբիոնի գործունեության ընթացքում վերապատրաստվել են հազարավոր մաշկավեներաբաններ, ալերգոլոգներ, ընտանեկան բժիշկներ, ռազմական բժիշկներ, ստոմատոլոգներ, լաբորատոր բժիշկներ և բուժքույրեր:

Հրապարակված ուսումնական, գիտական և մեթոդական գրականություն

Ամբիոնը զգալի աշխատանքներ է իրականացրել ուսումնական գործընթացի բարելավման, մայրենի լեզվով ուսումնական, ուսումնաօժանդակ և բժշկակիրառական գրականության ստեղծման ուղղությամբ:
Ամբիոնի անդամների ջանքերով դասավանդվող հիմնական դասընթացը` «մաշկավեներաբանությունը» մեծ մասամբ ապահովված է մայրենի լեզվով հրապարակված ուսումնական ձեռնարկներով (աշխատանքները շարունակվում են)։
Ներկայումս առկա է պատկառելի գրադարան։ 1998-2016 թթ. ժամանակահատվածում ամբիոնը հրապարակել է մոտ 150 գիտական հոդված, 10 ուսումնական ձեռնարկ և մենագրություն, այդ թվում՝
- Խաչիկյան Խ.Մ.։ Միզասեռական խլամիդիոզ• պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժումը։ Երևան 2001թ., 2002թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ և համահեղինակներ։ Սեռավարակների վարման ազգային ուղեցույց, Երևան 2004թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Միկոպլազմային և խլամիդային միզասեռական վարակներ. պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժման ընդհանուր սկզբունքները։ Երևան 2005թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Ժամանակակից վեներոլոգիա, I հատոր։ Երևան, 2008թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Ժամանակակից վեներոլոգիա, II հատոր։ Երևան, 2010թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Արտաքին բուժման գլխավոր սկզբունքները դերմատովեներոլոգիայում և դերմատոկոսմետոլոգիայում։ Երևան, 2012թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ, XII գլուխ, մաշկի և ենթամաշկային հյուսվածքի հիվանդություններ (L00 - L99)։ Երևան, 2013թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Ձեռքբերովի բշտային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը։ Երևան, 2014թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Дифференциальная диагностика приобретенных буллезных дерматозов». Ереван 2014 (на русск. яз.)։
- Խաչիկյան Խ.Մ.։ Իմունամաշկաբանություն»։ Երևան, 2015թ.:
- Խաչիկյան Խ.Մ.։ Նյարդասիֆիլիսի կլինիկան, ախտորոշումը, բուժումը և վարման մարտավարությունը։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2017 թ.։
- Խաչիկյան Խ.Մ.։ Պսորիազային հիվանդության կլինիկան, ախտորոշումը, բուժումը և վարման մարտավարությունը։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2017 թ.։
- Խաչիկյան Խ.Մ., Ազարյան Հ.Ղ.։ Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2017 թ.։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը վերջին տարիներին համալրած երիտասարդ մասնագետները դասախոսական աշխատանքին զուգահեռ զբաղվում են նաև գիտահետազոտական գործունեությամբ, ակտիվորեն մասնակցում բուհական և միջբուհական գիտաժողովների:
Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ դասախոսական և գիտական կադրերի պատրաստման գործընթացին:
Ամբիոնում դասավանդում են 1 պրոֆեսոր և 1 դոցենտ։
Ամբիոնի ասիստենտներ, հայցորդներ Շ.Վ. Կարապետյանը և Հ.Ղ. Ազարյանը աշխատում են մաշկավեներաբանության և բժշկական կոսմետոլոգիայի արդիական խնդիրներին նվիրված թեկնածուական ատենախոսությունների վրա։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության գերակա ուղղություներն են`
- խրոնիկական որոշ բեկանելի մաշկախտերի պատճառագիտության, ախտածագման, կլինիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մշակումը,
- դասական սեռավարակների (մասնավորապես շճակայուն և շճասևեռված սիֆիլիսի) և նոր սերնդի սեռավարակների ախտորոշման ժամանակակից մեթոդների և բուժման հիմնախնդիրների ուսումնասիրությունը։
Գիտական գործունեության արդյունքները հայրենական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հրատարակվում են թեզերի, հոդվածների, մենագրությունների, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների ձևով։

Հիվանդությունների վարման գործելակարգերի մշակում

Ամբիոնի ուժերով թարգմանվում են մշակվում են մաշկային և վեներական հիվանդությունների վարման գործելակարգեր (պրոտոկոլներ), թարգմանվում են չափորոշիչներ։
ՀՀ առողջապահության նախարարության հաստատմանն են ներկայացված «Նյարդասիֆիլիսի կլինիկան, ախտորոշումը, բուժումը եվ վարման մարտավարությունը» և «Պսորիազային հիվանդության կլինիկան, ախտորոշումը, բուժումը եվ վարման մարտավարությունը» վարման գործելակարգերը (պաշտոնական ուղեցույցեր), որոնք ըստ էության ուսումնամեթոդական ձեռնարկներ են, ուստի նախատեսված են նաև կլինիկական օրդինատորների, գործող մաշկավեներաբանների և այլ մասնագետների համար։

Համագործակցություն

Ամբիոնի գիտահետազոտական գործունեության մակարդակի բարձրացմանը նպաստում են ամբիոնի կապերը արտասահմանյան մի շարք երկրների բժշկագիտական կառույցների գիտնականների հետ։ Այդ կառույցների թվում են`

  • ГНЦ Дерматовенерологии и косметологии. г. (Москва),
  • Российский национальный исследовательский медицинский университет имени Н. И. Пирогова. Лечебный факультет, кафедра дерматовенерологии. (Москва),
  • Московская медицинская академия имени И.М.Сеченова. Факультет ПВОВ, кафедра кожных и венерических болезней,
  • Московский государственный медико-стоматологический университет (факультет последипломного образования, кафедра кожных и венерических болезней),
  • Иркутский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии с курсом м едицинской косметологии),
  • Витебский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии),
  • Санкт-Петербургский ГМУ им. Акад. И.П. Павлова (кафедра дерматовенерологии с клиникой),
  • Северо-Западный государственный медицинский университет им. И. И. Мечникова (терапевтический факультет, кафедра дерматовенерологии),
  • Военно-медицинская академия имени С. М. Кирова (факультет послевузовского профессионального и дополнительного образования, кафедра и клиника кожных и венерических болезней),
  • НИИ дерматологии и венерологии (г. Тбилиси)։

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» Հայաստանում առաջին գիտագործնական մասնագիտական կոնֆերանսի (2015 թ., մայիսի 22-23-ին) աշխատանքներին և ներկայումս նախապատրաստվում են 2018-ին նախատեսված կոնֆերանսի աշխատանքների իրականացմանը։
Ամբիոնի անդամները պարբերաբար ելույթ են ունենում միջազգային և հանրապետական գիտաժողովներին, հրատարակում գիտական աշխատանքներ:

Մարզային ծրագրեր

Ամբիոնի աշխատակիցներն իրենց լուման են ներդնում նաև ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի կողմից կազմակերպվող մարզային մասնագիտական ծրագրերին (շարունակական կրթություն)։

Աշխատակազմ