• Հայ
  • Рус
  • Eng

Նեոնատոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1997թ.):

Ամբիոնը ստեղծվել է 1997թ.-ին, ՀՀ ԱՆ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում: 1997-2011թթ.-ին ամբիոնը ղեկավարել է դոցենտ Էմմա Այնաջյանը: Այդ տարիների ընթացքում ամբիոնում պատրաստվել են բազմաթիվ մասնագետներ, որոնք աշխատում են հանրապետության նեոնատալ հաստատություններում:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1997թ.):

Ամբիոնը ստեղծվել է 1997թ.-ին, ՀՀ ԱՆ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում: 1997-2011թթ.-ին ամբիոնը ղեկավարել է դոցենտ Էմմա Այնաջյանը: Այդ տարիների ընթացքում ամբիոնում պատրաստվել են բազմաթիվ մասնագետներ, որոնք աշխատում են հանրապետության նեոնատալ հաստատություններում:
2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում: Այդ ժամանակվանից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Պավել Մազմանյանը:
Ամբիոնի կլինիկական բազաներն են`
• Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը,
• Ռեպրոդուկտոլոգիայի, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը,
• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատունը,
• «Մուրացան» հիվանդանոցային համալիրը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնը զբաղվում է հետդիպլոմային և շարունակական կրթությամբ: Ամբիոնի խնդիրը մեր երկրի պերինատալ կենտրոնների, ծննդատների, վերակենդանացման և նորածինների պաթոլոգիայի բաժանմունքների համար բարձրակարգ կադրերի պատրաստումն է:
Ուսուցման ընթացքում կիրառվում են ինչպես ավանդական, այնպես էլ համացանցային և հեռակառավարվող ժամանակակից մեթոդները:
Կլինիկական օրդինատորների համար ամբիոնում մշակվել են «Նեոնատոլոգիա» մասնագիտության ուսուցման` միջազգային պահանջներին համապատասխանող ուսումնական նոր ծրագրեր:
Շարունակական բժշկական կրթության շրջանակներում ամբիոնում կատարելագործվում են Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի բժիշկները: Բացի վերապատրաստման 7-շաբաթյա կուրսերից՝ նեոնատոլոգների համար կազմակերպվում են նաև լրացուցիչ հատուկ դասընթացներ հետևյալ թեմաներով`
• «Նեոնատալ գործընթացում կիրառվող սարքավորումներ»,
• «Նորածնի շնչառական թերապիայի հիմունքները»:
Իրականացվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Արդյունավետ պերինատալ խնամքը» ծրագրի նեոնատալ մոդուլի ուսուցումը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական հետազոտությունները նպատակաուղղված են անհաս նորածինների բուժման և խնամքի կազմակերպման առավել արդյունավետ մեթոդների որոնմանը, նրանց շնչառական խանգարումների բուժմանը: Նոր մեթոդի ներդրման արդյունքներն ամփոփվել են «Նորածինների շնչառական խանգարումների բուժումը շնչուղիներում շարունակական դրական ճնշման միջոցով» ուսումնական ձեռնարկում և նորածինների շնչառական օժանդակության արձանագրություններում:
Ամբիոնի ուժերով Հայաստանում առաջին անգամ կատարվել է ռանդոմիզացված կարգավորվող հետազոտություն, որում շնչառական խանգարումների բուժման նպատակով համեմատվել են քթային СPAP-ի հոսքային և պղպջակային ձևերը: Հետազոտությունը կատարվել է Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) հետ համատեղ և գրանցված է ռանդոմիզացված աշխատանքների միջազգային ռեգիստրում:
Որոշ գիտական աշխատանքների արդյունքներ տպագրվել են հայրենական և արտասահմանյան հանրահայտ ամսագրերում:
Ամբիոնի ևս մեկ նոր գիտական աշխատանքի ուղղություն է նորածինների գլխուղեղի գերձայնային հետազոտությունը: Զուգահեռ կատարվող հետազոտությունների թեման նեյրոսոնոգրաֆիայի և դոպլերոմետրիայի միջոցով հասուն և անհաս նորածինների գլխուղեղի պերինատալ ախտահարումների վաղ ախտորոշումն է:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`
• Ցյուրիխի համալսարանական պերինատալ կենտրոնի,
• Իտալիայի Տրիեստե քաղաքում գտնվող ԱՀԿ կենտրոնի,
• Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) հետ:

Աշխատակազմ