• Հայ
  • Рус
  • Eng

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1977թ.-ին:

Մինչ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կազմավորվելը որպես ամբիոն, առարկան դասավանդվել է նախ՝ ստոմատոլոգիայի (1963-68թթ.), ապա՝ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (1968-78թթ.) միացյալ ամբիոնում: Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1977 թվականին:

Պատմություն

Հիմնադրվել է 1977թ.-ին:

Մինչ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կազմավորվելը որպես ամբիոն, առարկան դասավանդվել է նախ՝ ստոմատոլոգիայի (1963-68թթ.), ապա՝ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (1968-78թթ.) միացյալ ամբիոնում: Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1977 թվականին:

Ամբիոնը ղեկավարել են  անվանի բժիշկ-ստոմատոլոգներ դոցենտ Է. Մ. Գևորգյանը (1977-1986թթ.), դոցենտ Է. Ա. Կիլիկյանը (1986-1988թթ.), դոցենտ Է. Մ. Գևորգյանը (1988-1989թթ.), պրոֆեսոր Վ. Ա. Մելքումովը (1989-1990թթ.), պրոֆեսոր Վ. Պ. Կիրակոսյանը (1990-2006թթ.), դոցենտ Վ. Լ. Բակալյանը (2006-2010թթ.): 2010թ.-ից ամբիոնը ղեկավարում է բ. գ. թ., դոցենտ Մարինե Սահակի Պետրոսյանը:

Ամբիոնի աշխատակիցների եւ Վաշինգտոնի առողջապահական հայկական միության ջանքերով 1998-ին կենտրոնական զինվորական հոսպիտալում ստեղծվել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման տարածաշրջանում միակ կլինիկան:

Ամբիոնի երախտավորներից են Հենրի Հովնհաննիսյանը, Անդրանիկ Հակոբյանը, ովքեր հայ-ֆրանսիական ատամնատեխնիկական քոլեջի (որը 1997-ին գործել է ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կազմում) համահիմնադիրներն են: Ամբիոնի նշանավոր երախտավորն է նաև Հրաչ Աբրահամյանը: Նա կենտրոնական զինվորական հոսպիտալում բարդ դիմածնոտային պրոթեզավորման բաժանմունքի հիմնադիրն է:

2006-ին բացվել է համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկան, որը հանդիսանում է ամբիոնի կլինիկական բազա:

Ամբիոնը 2006 թվականին համալրվել է 3 ֆանտոմային սենյակներով, որոնք հնարավորություն են ստեղծում ուսանողներին ձեռք բերել բազմապիսի գործնական հմտություններ՝ մինչև կլինիկական աշխատանք սկսելը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսանում են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները՝ սկսած երկրորդ կուրսից (նաև «Ստոմատոլոգիական նյութագիտություն» առարկան):

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքներն անց են կացվում ֆանտոմների սենյակներում՝ հատուկ վարժասարքերի վրա, ինչպես նաև տեխնիկական լաբորատորիայում:

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է եռալեզու և դասավանդվում է ամբիոնի աշխատակիցների կողմից կազմված ուսումնական ձեռնարկներով:

Հետդիպլոմային ուսուցումն օրդինատուրայում և ասպիրանտուրայում 3-ական տարի է:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են նաև ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքներին՝ «Մասնակի և լրիվ անատամության բուժման ժամանակակից մոտեցումները, եղանակները՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառմամբ, հնարավոր սխալներն ու բարդությունները, դրանց կանխարգելումը: Դիմածնոտային համակարգի հոդամկանային դիսֆունկցիան (ախտածնություն, ախտաբանություն, կլինիկա, ախտորոշում, բուժում և կանխարգելում)» թեմայի շրջանակներում:

Թեկնածուական ատենախոսությունները պաշտպանվել են հետևյալ թեմաներով`

  • «Վերին անատամ ծնոտի պրոթեզավորման ռացիոնալ մեթոդ»,
  • «Անկանոն դիրքով հենակետային ատամների օրթոպեդիկ բուժման կենսամեխանիկական հիմնավորում»,
  • «Երիտասարդների մոտ ծամողական ատամների օրթոպեդիկ բուժման կլինիկաֆունկցիոնալ հիմնավորում»,
    «Խորը կտրիչային վերածածկով մեծահասակ հիվանդների համալիր բուժման առանձնահատկությունները»,
  • «Պերիօդոնտի սենսոր ապարատի ձևաբանական և ֆունկցիոնալ բնութագիրը ատամների էնդոդոնտիկ բուժման և ատամնաշարերի անշարժ պրոթեզավորման ժամանակ»,
  • «Ժամանակավոր անշարժ կամրջաճև պրոթեզների պատրաստման ներբերանային նոր եղանակի կիրառման հիմնավորումն ու արդյունավետության համեմատական գնահատումը»:

Համագործակցությունը արտասահմանյան բուհերի հետ

Ամբիոնը ունի սերտ համագործակցություն արտասահմանյան բուհերի հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Պոլ Սաբատիյեր Համալսարանի (Universite Paul Sabatier), Պորտուգալի Պորտոյի Համալսարանի(University of Porto), Ալմաթիի Ասֆենդիյարովի անվան Ղազախստանի Ազգագային Բժշկական Համալսարանի (КазНМУ им. Асфендиярова), ինչպես նաև Ուկրաինայի  Դնեպրոպետրովսկի Բժշկական Ակադեմիայի հետ (Днепропетровская Медицинская Академия): 

Ամբիոնի աշխատակազմ

Պետրոսյան Մարինե Սահակի

ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ,

Վարդանյան Աննա Ռուբենի

բ.գ.թ., դոցենտ

Գասպարյան Հովհաննես Ռազմիկի

բ.գ.թ., դոցենտ

Հարությունյան Մինայ Վլադիմիրի

բ.գ.թ., դոցենտ

Հովհաննիսյան Սերգո Ռոբերտի

բ.գ.թ., ավագ դասախոս

Մաշինյան Կարեն Արմենի

բ.գ.թ., ավագ դասախոս

Վարդանյան Ագնեսա Լևոնի

դասախոս

Եգանյան Վահան Գագիկի

դասախոս

Զուլումյան Աննա Նշանի

դասախոս

Սաղաթելյան Լիլիթ Ռոլանդի

դասախոս

Բաղյան Վահագն Կոնստանտինի

դասախոս

Խուդավերդյան Արման Վլադիմիրի

դասախոս

Երանյան Մերի Հարությունի

դասախոս

   

ՈՒզունյան Քրիստինե Վոլոդիայի

դասախոս

Թումանյան Անահիտ Էդուարդի           դասախոս

Հակոբյան Մարիա  Դավիթի                   դասախոս

Օրդոյան Միքայել Արտավազդի            ասիստենտ

Հակոբյան Զարուհի  Արտակի                ասիստենտ

Հակոբյան Աստղիկ Գագիկի                   ասիստենտ

Հեբոյան Արտակ Գագիկի                        ասիստենտ

 

 

Աշխատակազմ