• Հայ
  • Рус
  • Eng

Օտար լեզուների ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1938թ.-ին:

1938թ. հիմնադրվել է լատիներեն լեզվի ամբիոնը
1938-1949թթ. ամբիոնը ղեկավարել է Պավել Սոտնիկյանը
1950-1957թթ. ամբիոնը ղեկավարել է Գ. Հ. Գյանջուցյանը 
1957-1960թթ. ամբիոնը կրկին ղեկավարել է Պավել Սոտնիկյանը 
1960-1995թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Հակոբ Թորոսի Առաքելյանը 
1995թ-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դոցենտ Վարդգես Մովսեսի Բալաբանյանը 
1987թ-ից ամբիոնը կոչվել է Լատիներեն և Օտար լեզուների ամբիոն
Այժմ այն կոչվում է Օտար լեզուների ամբիոն ներառելով լատիներեն, անգլերեն, ռուսերեն,ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուները: 
Օտար լեզուների ուսուցման գործում, ամբիոնի վարիչներից բացի մեծ ավանդ ունեն նաև Ս. Հ. Վարդանյանը, Ա. Մ. Շիշմանյանը, Ի.Կ. Գասպարյանը, Զ. Գ. Սագոյանը, Հ. Հ. Հովակիմյանը Գ. Գ. Տիրացյանը Ժ. Վ.Պալյանը, Վ. Ի. Թաիրովան:

Լատիներեն լեզվի ուսուցումը ԵՊԲՀ –ում տեղի է ունենում պրակտիկ գործնական պարապմունքների միջոցով: Դասի ժամանակ ուսանողները կատարում են տարբեր տեսակի թարգմանություններ և թեստային աշխատանքներ: Որպես մասնագիտական առարկա այն պարտադիր է բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Լատիներեն լեզվի ուսուցումը ԵՊԲՀ –ում տեղի է ունենում պրակտիկ գործնական պարապմունքների միջոցով: Դասի ժամանակ ուսանողները կատարում են տարբեր տեսակի թարգմանություններ և թեստային աշխատանքներ: Որպես մասնագիտական առարկա այն պարտադիր է բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:

Ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետի ուսանողներն անցնում են առարկան մեկ տարի և ուսումնական տարվա վերջում հանձնում քննություն համակարգչով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի  ուսանողները  անցնում են առարկան միայն մեկ կիսամյակ շաբաթական 4 ժամով և ստուգարք ստանում  երեք դրական գնահատականների դեպքում:

Արտասահմանցի անգլախոս և ԱՊՀ ուսանողները նույնպես անցնում են լատիներեն լեզու՝համապատասխանաբար անգլերեն և ռուսերեն լեզուներով և հանձնում քննություն:

Լատիներեն լեզվի, որպես մասնագիտական առարկա ուսուցման նպատակը այն է, որ ուսանողները կարողանան ճիշտ գրել և թարգմանել անատոմիական, կլինիկական և դեղագիտական տերմինաբանությունը և այն օգտագործել մասնագիտական առարկաների ուսումնասիրության ժամանակ:

Լատիներեն լեզվի դասախոսները սերտ համագործակցում են Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի, Մոսկվայի ստոմատոլոգիական համալսարանի, Կուրսկի պետական բժշկական համալսարանի, Սամարայի պետական բժշկական համալսարանի լատիներեն լեզվի ամբիոնների հետ, մասնակցելով նրանց կողմից կազմակերպված տարբեր տեսակի միջոցառումներին,  հանդես  գալով  ելույթներով:

Տեղացի և արտասահմանցի ուսանողները ունեն լատիներեն լեզվից անհրաժեշտ ուսումնական ձեռնարկները բոլոր ֆակուլտետների համար:

Բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողները անցնում են օտար լեզու  ըստ դպրոցում անցած անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուների: Այս տարվանից սկսած առաջին կուրսում կատարվել է ուսանողների լեզվի իմացության ստուգում  և խմբավորում, որի նպատակն է ավելի  արդյունավետ դարձնել օտար լեզվի  դասավանդում ըստ լեզվի իմացության մակարդակի:

Ուսանողները պարտադիր անցնում են օտար լեզուն մեկ տարի և տարեվերջում  ստանում  են ստուգարք  իրենց պատասխանած դրական գնահատականների հիման վրա: Շեշտը դրվում է բանավոր խոսքի վրա:

Ամբիոնի դասխոսները անում են ամեն ինչ, որպեսզի ուսանողները կարողանան տարվա վերջում բավարար գիտելիքներ ձեռք բերել և կարողանալ հետագայում օգտվել օտարալեզու բժշկական գրականությունից:

Երկրորդ կուրսում   կազմակերպվում  են ֆակուլտատիվ  պարապմունքներ  բոլոր լեզուներից:

Կազմակերպվում  են նաև  օտար լեզվի դասընթացներ կլինիկական օրդինատուրա ընդունված  առաջին կուրսի, հետագայում երկրորդ կուրսի ուսանողների համար:

Ուսանողները ապահովված են օտար լեզվից գրականությունով:

Աշխատակազմ