• Հայ
  • Рус
  • Eng

Պլաստիկ վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1996թ-ին:

Պլաստիկ վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է բ. գ. թ., դոցենտ Ա. Բ. Սահակյանի և նրա թիմակիցների կողմից:

 

Պատմություն

Հիմնադրվել է 1996թ-ին:

ՀՀ-ում պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը` 1982թ., իսկ հետագայում նաև ամբիոնը` 1996թ., հիմնադրվել է բ. գ. թ., դոցենտ Ա. Բ. Սահակյանի և նրա թիմակիցների կողմից:

 

Կարդալ ավելին
Փակել

Հետդիպլոմային ուսուցումը

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով՝ 4 տարի տևողությամբ և ասպիրանտուրայով՝ 3 տարի տևողությամբ:

Սարքավորումներ

Լիպոսակցիայի ուլտրաձայնային LySonix 3000 (PulseSelect) սարքավորում` կատարում է ճարպի քայքայում և հեռացում ուլտրաձայնային ալիքների միջոցով, միջամտությունը կատարվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում, ատրավմատիկ է:

Ստացիոնար միկրոսկոպ Karl Zeiss սարքավորոում, խոշորավումը 10 անգամ, նախատեսված է փոքր անոթների և նյարդերի մանրակրկիտ վերականգման համար:

Էլեկտրոօպտիկական սարքավորում (ЭОП) նախատեսված է շարժական ռենտգեն լուսանկարման համար:

Կլինիկական ուղղվածություն

Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնը հանդիսանում է վերականգնողական միկրովիրաբուժության կենտրոն, որը մատուցում է բարձրորակ օգնություն 24 ժամ:

Դեմքի և վերջույթների վերականգնողական միկրովիրաբուժություն
Ռեկոնստրուկտիվ և վերականգնողական օնկոլոգիա
Դեմքի և մարմնի էսթետիկ վիրաբուժություն
Ինտիմ և ուռոգենիտալ զոնայի վիրաբուժություն
Դեմքի և մարմնի կոնտուրային պլաստիկա (ներարկման գելեր, բոտուլոտոքսին)
Մազերի ազատ աուտոտրանսպլանտացիա
Գիտահետազոտական աշխատանքները

Կատարվել են բազմաթիվ կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում: Ամբիոնի վարիչ բ. գ. թ., դոցենտ Սահակյան Ա.Բ.-ի նախաձեռնությամբ 1998թ. հիմնադրվել է «Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության» հայկական ասոցիացիան:

 

Աշխատակազմ