Պատմություն
Հիմնադրվել է 2012թ.-ին
Հաշմանդամային սպորտի կրթության խումբը հիմնադրվել է 2012թ.-ին, ԵՊԲՀ-ի սպորտային բժշկության և սպորտային վնասվածքաբանության ամբիոնի բազայի հիման վրա:
Պատմություն
Հիմնադրվել է 2012թ.-ին
Հաշմանդամային սպորտի կրթության խումբը հիմնադրվել է 2012թ.-ին, ԵՊԲՀ-ի սպորտային բժշկության և սպորտային վնասվածքաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են սպորտային բժշկության և վերականգնողական բժշկության փորձառու մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:
Հետբուհական կրթություն
Կրթական խումբը իրականացնում է՝
Կլինիկական օրդինատուրա Սպորտային բժշկություն մասնագիտ ությամբ:
Կլինիկական օրդինատուրա ռեֆլեքսոթերապիա մասնագիտությամբ:
Կլինիկական օրդինատուրա կինեզիոթերապիա մասնագիտությամբ
Վեցամսյա կինեզիոթերապիայի դասընթաց:
Երեքամսյա և վեցամսյա մերսման դասընթաց:
Կլինիկական օրդինատուրա ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ-ի ընդհանուր կանոններին և ժամկետներին համապատասխան:
Սպորտային բժշկության կլինիկական օրդինատուրայում ուսման տևողությունը 2 տարի է: Ռեֆլեքսոթերապիա և կինեզիոթերապիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի տևողությունը մեկ տարի է:
Վեցամսյա կինեզիոթերապիայի դասընթացում սովորելու համար նախապայման է հանդիսանում միջին բժշկական կրթության դիպլոմի կամ կինեզիոլոգիայի բնագավառում բարձրագույն կրթության վկայականի՝ մագիստրատուրայի դիպլոմի առկայությունը:
Հետբուհական ուսուցման ֆակուլտետի Հաշմանդամային սպորտի կրթության խմբի կողմից իրականացվում են սպորտային բժիշկների, ռեֆլեքսոթերապևտների (Չժեն-Ցզյու, Սու Ջոկ թերապիա, աուրիկուլոթերապիա, ռեֆլեքսոախտորոշում և այլն) և կինեզիոթերապևտների կատարելագործման դասընթացներ:
Կազմակերպվում են հատուկ վեցամսյա մասնագիտացման դասընթացներ գործող սպորտային բժիշկների համար, ովքեր ունեն սպորտային բժշկության բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
Խմբի կողմից անց են կացվում նաև կարճատև կատարելագործման դասընթացներ ֆիզիկական ռեաբիլիտացիայի և մերսման մասնագետների համար:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են սպորտային ֆիզիոլոգիայի և վերականգնողական բժշկության տարբեր ոլորտներ: Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների մեջ առանձին տեղ են զբաղեցնում հաշմանդամային սպորտին և էրգոնոմիկային նվիրված տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունները: Հայրենական ու միջազգային գիտաժողովներում ներկայացված և միջազգային հեղինակավոր գիտահետազոտական տարբեր հանդեսներում հրատարակված աշխատանքների թիվը հասնում է 110-ի:
Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է`