• Հայ
  • Рус
  • Eng

Սրտաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1994թ.):

Հաշվի առնելով 80-90-ական թվականներին ամբողջ աշխարհում սրտաբանության սրընթաց զարգացումը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում ընդունվեց սրտաբանների մասնագիտացման և կատարելագործման համար կազմավորել սրտաբանության ամբիոն:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1994թ.):

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնը ընդգրկում է 23 բժիշկ, որոնք համարվում են հմուտ մասնագետներ: Ամբիոնը համարվում է առաջատար կենտրոն սրտաբանության ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացման գործընթացում ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային ուսուցման նպատակով:
Ամբիոնը կատարում է ծավալուն ուսումնամեթոդական, գիտահետոզատական, կլինիկական աշխատանքներ:
Ամբիոնը դասավանդում է Համալսարանի 4-րդ և 6-րդ կուրսերի սրտաբանության ծրագրերը, ինչպես նաև սրտաբանություն ռեզիդենտուրայի շրջանում, անց է կացնում բժիշկների վերապատրաստում և հետդիպլոմային ենթամասնագիտական ծրագրեր: Ամբիոնում անցել են իրենց ռեզիդենտուրան և վերապատրաստումը աշխարհի 23 երկրներից:
Ամբիոնի կլինիկան հագեցված է ժամանակակից սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման հնարավորություններով, ներառյալ բոլոր սիրտ-անոթային ախտորոշման մեթոդները, ինտերվենցիոն սրտաբանությունը, սրտային անբավարարության ժամանակակից բուժումը:
Ամբիոնը հայտնի է Հայաստանում և Հայաստանից դուրս իր ժամանակակից Սիրտ-անոթային մեթոդների ներդրմամբ և ուսուցմամբ մարզերում, կանխարգելիչ սրտաբանական միջոցառումների անցկացումով, նոր կրթական ծրագրերի իրականացումով:
Ամբիոնի հիմնական գիտահետոզատական ուղղություններն են՝
1) Սրտի ռեմոդելավորման պաթոգենեզի առանձնահատկությունների ուսումնասիրումը սրտային անբավարարության զարգացման գործընթացում
2) սրտային անբավարարության բուժման նոր մոտեցումներ և հոսպիտալիզացիաներ և մահածության նվազման ուղղված միջոցառումներ
3) սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում պրոգնոստիկ նոր մարկերների ուսումնասիրում
4) կլինիկական բազմակենտրոն հետազոտություններին մասնակցություն
Ամբիոնի աշխատակակիցների կողմից հրապարակվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ:
Ամբիոնը մասնակցել է Եվրոպայի սրտաբանների միության կողմից մշակվող ուղեցույցերին (Պերիկարդի հիվանդություններ 2015; Սուր և խրոնիկ սրտային անբավարարություն 2016; Միոկարդի ռևասկուլյարիզացիա 2018):
Ամբիոնի աշխատությունները լայնորեն լուսաբանված են Միջազգային ինդեքսավորված ամսագրերում:
Ամբիոնը հիմնվել է 2011թվականին, Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի աշխատակիցների ընդգրկմամբ: Ամբիոնի վարիչն է պրոֆ. Հ.Ս.Սիսակյանը (2008 թ.-ից Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ, իսկ 2011թ.-ից Սրտաբանության ամբիոնի վարիչ), ԱՄՆ-ի սրտաբանների միության ընտրված անդամ, միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերի խմբագրությունների անդամ և գրախոս, Հայաստանի Սրտաբանական Ասոցիացիայի ընտրված նախագահ (2017 թ.-ից):

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնը ներառված է համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում, որտեղ իրենց ուսումն են շարունակում «Սրտաբանություն» մասնագիտություն ընտրած տեղացի և արտասահմանցի կլինիկական օրդինատորները, վերապատրաստվում են սրտաբանները, մասնագիտանում են թերապևտները:
Ամբիոնի հաստատման շրջանում աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է տարվել մասնագիտացման և կատարելագործման ուսումնական գործընթացի արդիականացման ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան ամբիոնների աշխատանքային փորձը:
Դասավանդումն իրականացվում է գործնական պարապմունքների և դասախոսությունների տեսքով: «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան տևում է 3 տարի: Հաստատվել են սրտաբանների մասնագիտացման եռամյա ծրագիրը և բժիշկների մասնագիտացման ու կատարելագործման ուսումնական պլանները (կլինիկա, տարբերակիչ ախտորոշումը սրտաբանությունում, ֆունկցիոնալ սրտաբանություն, էխոսրտագրություն): Հաշվի առնելով այն փաստը, որ ինվազիվ սրտաբանների մասնագիտացումը կատարվում է կլինիկական սրտաբանության բազայի հիմքի վրա, ամբիոնում տարվում են նաև ուսուցում և քննարկումներ՝ նվիրված ինվազիվ սրտաբանության մոտեցումներին, ցուցումներին և հակացուցումներին՝ տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ:
Ամբիոնում մշակվել են սրտաբանության մեջ ընդունված հիմնական ախտորոշիչ մեթոդների (էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և ֆունկցիոնալ այլ մեթոդներ) մասնագիտացման և կատարելագործման ծրագրեր: Մասնագիտացման պլանում ընդգրկվել են սիրտ-անոթային համակարգի ախտաֆիզիոլոգիայի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող հիմնական դեղորայքային խմբերի կլինիկական դեղաբանության ուսումնասիրման փաթեթները:
Ամբիոնի գործունեության 18 տարիների ընթացքում վերապատրաստվել է մի քանի հազար բժիշկ-սրտաբան, ֆունկցիոնալիստ և ընտանեկան բժիշկ, ովքեր աշխատում են Երևանի և ՀՀ մարզերի ստացիոնարներում ու պոլիկլինիկաներում: Ամբիոնում մասնագիտացում է անցել մի քանի հարյուր կլինիկական օրդինատոր, ովքեր լրացրել են սրտաբանների շարքերն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում և ցուցաբերել որակավորված սրտաբանական օգնություն Հայաստանի բնակչությանը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղություններն են.
• սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ սրտային անբավարարության զարգացման ախտաֆիզիոլոգիական մեխանիզմներ (Կ.Գ. Ադամյան, Ա.Լ.Չիլինգարյան),
• նախասրտերի շողացման ախտածագման և բուժման նոր մոտեցումներ (Ս.Վ. Գրիգորյան, Լ.Գ. Հազարապետյան),
• սրտի փորոքային ռիթմի խանգարումների ախտածագումնային մեխանիզմներ՝ բորբոքային և իշեմիկ (Ս.Վ. Գրիգորյան),
• միտրալ փականի պրոլապսի ախտածագման և բուժման որոշակի հայեցակետեր (Ս.Վ. Գրիգորյան, Ա.Ս. Պապոյան),
• սրտի ռեմոդելավորման առանձնահատկությունները և ախտորոշիչ դերը նախասրտերի շողացման ժամանակ (Ս.Վ. Գրիգորյան, Կ.Գ. Ադամյան, Լ.Գ.Հազարապետյան),
• բորբոքային մարկերների և ֆիբրոզի դերը նախասրտերի շողացման ժամանակ (Լ.Գ. Հազարապետյան, Ս.Վ.Գրիգորյան):
Ամբիոնում հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցները գիտական և մեթոդական ասպարեզներում համագործակցում են`
• Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի,
• Առիթմոլոգների եվրոպական ասոցիացիայի հետ (EHRA):
Ամբիոնի աշխատակիցները 2014թ.-ին մասնակցել են Եվրոպայի սրտաբանների միության առիթմոլոգիայի ասոցիացիայի համատեղ ծրագրին, որի շրջանակներում պարգևատրվել են EHRA պատվոգրով: 2016թ.-ին ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Լ.Գ. Հազարապետյանը պարգևատրվել ESC-ի երիտասարդ գիտնական-սրտաբանների համար նախատեսված դրամաշնորհով:
Կիրառելով բարձրագույն տեխնոլոգիաների մեթոդները (հեռուստաբժշկություն)՝ ամբիոնը հնարավորություն ունի իրականացնել հեռուստախորհրդատվություններ Իսրայելի և Գերմանիայի առաջադեմ մասնագետների հետ:

Աշխատակազմ