• Հայ
  • Рус
  • Eng

Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2010թ.-ին:

Ստոմատոլոգիայի զարգացումը ՀՍՍՀ-ում պայմանավորված է եղել Ա.Մաշուրի նախաձեռնությամբ կենտրոնական ատամնապրոթեզավորման լաբորատորիայի (այժմ` թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), իսկ 1936թ.-ին` ատամնաբուժական դպրոցի հիմնադրմամբ:

Պատմություն

Հիմնադրվել է 2010թ.-ին:

Ստոմատոլոգիայի զարգացումը ՀՍՍՀ-ում պայմանավորված է եղել Ա.Մաշուրի նախաձեռնությամբ կենտրոնական ատամնապրոթեզավորման լաբորատորիայի (այժմ` թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), իսկ 1936թ.-ին` ատամնաբուժական դպրոցի հիմնադրմամբ:

1946թ.-ին Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտում բացվել է դիմածնոտային վիրաբուժության կլինիկա, իսկ 1961թ.-ին` Երևանի բժշկական ինստիտուտում` ստոմատոլոգիական ֆակուլտետ:

1972թ.-ին հիմնադրվել է հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ 1974թ.-ին` բժիշկների կատարելագործման ինստիտուտում` ստոմատոլոգիայի ամբիոնը, որի վարիչը եղել է պրոֆեսոր Էդուարդ Գուլունյանը:

1984-2006թթ.-ին թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Վալերի Գուրգենի Տատինցյանը:

2006թ.-ին թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ղեկավարությունը վստահվել է դոցենտ Լազար Կարլենի Եսայանին:

2007-2010թթ.-ին Լազար Եսայանը ղեկավարել է ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը, իսկ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը` բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Վահանի Հարությունյանը:

2010թ.-ին թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնները միավորվել են, ինչի արդյունքում ստեղծվել է թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը, որի ղեկավար է նշանակվել դոցենտ Արմեն Հարությունյանը:

2011թ.-ի մայիս-օգօստոս ամիսներին ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել դոցենտ Լազար Եսայանը, իսկ սեպտեմբերից՝ դոցենտ Հեղինե Նիկոլայի Սարգսյանը:

2015թ.-ին ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ Լազար Եսայանը և ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ուսումնական ուղղվածությունը ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների ուսուցման ընթացքում թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմնական բաժինների (կարիեսոլոգիա, պարօդոնտոլոգիա, մուկոլոգիա, էնդոդոնտիա) և դրանց նպատակների ու խնդիրների վերաբերյալ ընդգրկուն և միասնական գիտելիքներ ձևավորելն է:

Ուսուցման նպատակն է՝ որպես ամբողջական ֆունկցիոնալ համալիր, դիմածնոտային համակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների, ինչպես նաև տարբեր ֆանտոմային սարքերի օգնությամբ գործնական (մանուալ) ունակությունների փոխանցումը, ինչի արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են մասնագիտական հմտություններ՝ հետագայում կլինիկական աշխատանքում դրսևորելու համար:

Ուսուցումը սկսվում է երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում` թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա բաժնով:

Վերջին տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակել են հայերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները`

  • «Ատամնալեցման նյութեր», Երևան, 2006թ.,
  • «Filling Materials», Երևան, 2006թ.,
  • «Pre-Clinical Course of Therapeutic Stomatology», Երևան, 2006թ.,
  • «Կակղանի կառուցվածքը, կակղանաբորբ», Երևան, 2009թ.,
  • «Ատամի կարծր հյուսվածքների ոչ կարիեսային ախտահարումներ», Երևան, 2010թ.,
  • «Ատամի կարծր հյուսվածքների կառուցվածքը, ատամի կարիես», Երևան, 2010թ.,
  • «Պերիօդոնտի կառուցվածքը, պերիօդոնտիտներ», Երևան, 2010թ,
  • «Ատամնափուտի բուժումը և պին համակարգի կիրառումը», Երևան, 2010թ.:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով՝ «Թերապևտիկ ստոմատոլոգիա» (3 տարի տևողությամբ), «Ընտանեկան ստոմատոլոգիա» (1,5 տարի տևողությամբ) մասնագիտություններով:

Ամբիոնում իրականացվում է նաև ուսուցում ասպիրանտուրայում՝ 3 տարի տևողությամբ, բժիշկների վերապատրաստում և կատարելագործում:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (ղեկավար` Ս.Գ. Համբարձումյան),
  • «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական-առողջապահական կենտրոնը (ղեկավար` Լ.Կ. Եսայան),
  • «Բաբկեն Դեմիրճյան» ՍՊԸ (ղեկավար` Ք.Բ. Դեմիրճյան):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.

  • «Բերանի խոռոչում թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժերի հիմնական օրինաչափությունները լորձաթաղանթի հիվանդությունների և ընդհանուր ախտաբանության որոշ դեպքերում»,
  • «Ցածր և բարձր ինտենսիվությամբ լազերային ճառագայթումն ատամնապարօդոնտալ համակարգի հիվանդությունների համալիր թերապիայում»,
  • «Որոշ ամինաթթուների հեքսաֆտորսիլիկատների խցանող ազդեցությունը դենտինային խողովակների վրա» (փորձարարական հետազոտություն),
  • «Օկլյուզիոն մակերեսների վերականգնումը մասնակի անատամություններով հիվանդների օրթոպեդիկ բուժման ժամանակ»,
  • «Քունքստործնոտային հոդի դիսֆունկցիայի խնդիրները»,
  • «Ատամների դիսկոլորիտների բուժման արդյունքների կանխատեսումը և բարդությունների կանխարգելումը՝ պայմանավորված բուժման մեթոդների ընտրությամբ»,
  • «Նոր ներկակղանային գամեր և կաթնատամային կծվածքի օրթոպեդիկ վերականգնման մեթոդների կատարելագործումը»,
  • «ՑՄ2 կալցիումով հագեցած թիթեղների կիրառման արդյունքները էմալի հանքայնացման և օջախային դեմիներալիզացիայի շրջանում»:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է շուրջ 30 գիտական հոդված: Գիտական հիմնական ձեռքբերումներից են նաև ամբիոնում իրականացվող գիտական ատենախոսությունների պաշտպանությունները:

 Համագործակցություն

ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է`

  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի,
  • Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի,
  • Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի մասնաճյուղի,
  • Մոսկվայի կենտրոնական ստոմատոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի (ЦНИИС),
  • Ռուսաստանի դաշնության Տվերի պատական բժշկական համալսարանի,
  • Եվդակիմովի անվան Մոսկվայի պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի,
  • Բելառուսի պետական բժշկական համալսարանի հետ:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ստոմատոլոգիայի արդի խնդիրներին նվիրված միջազգային հետևյալ գիտաժողովներին.

  • Հայ ստոմատոլոգների միջազգային I գիտաժողով, Երևան, 1997թ.,
  • Հայ ստոմատոլոգների միջազգային II գիտաժողով, Երևան, 1999թ.,
  • Ստոմատոլոգների միջազգային համաժողով, Երևան, 2001թ.,
  • Հայ ստոմատոլոգների միջազգային IV համաժողով, Երևան, 2003թ.,
  • Ստոմատոլոգների միջազգային համահայկական V հավաք, Երևան, 2005թ.,
  • Հայ ստոմատոլոգների համահայկական II հավաք, ստոմատոլոգների միջազգային VI համաժողով, Երևան, 2008թ.,
  • Ստոմատոլոգների առաջին միջազգային վեհաժողով, ՍԿԳԱ ՀԿ, Երևան, 2009թ.,
  • Ստոմատոլոգների համահայկական VII հավաք, ստոմատոլոգների միջազգային VII համաժողով, Երևան-Ստեփանակերտ, 2010թ,
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետի ստեղծման 50-ամյակին նվիրված Ստոմատոլոգների երկրորդ միջազգային վեհաժողով, ՍԿԳԱ ՀԿ, Երևան, 2012թ.,
  • Ստոմատոլոգների հայ-վրացական առաջին, ստոմատոլոգների երրորդ միջազգային վեհաժողով, ՍԿԳԱ ՀԿ, Երևան, 2013թ.,
  • Ստոմատոլոգների չորորդ միջազգային վեհաժողով, ՍԿԳԱ ՀԿ, Երևան, 2014թ.,
  • Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային, ստոմատոլոգների հինգերորդ միջազգային վեհաժողով, ՍԿԳԱ ՀԿ, Երևան-Ստեփանակերտ, 2016թ.:

 

Աշխատակազմ