• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն

Ամբիոնի պատմություն

Մինչ 1967 թվականը գործել է «Ստոմատոլոգիական կուրս», որը իր մեջ ներառել է վիրաբուժական, թերապեւտիկ եւ օրթոպեդիկ ստոմատոլոգիաները եւ ունեցել է 25 շրջանավարտ: Այդ կուրսը 1964թ-ց ղեկավարել է Գ.Մ. Եղյանը:

Ամբիոնի պատմություն

Մինչ 1967 թվականը գործել է «Ստոմատոլոգիական կուրս», որը իր մեջ ներառել է վիրաբուժական, թերապեւտիկ եւ օրթոպեդիկ ստոմատոլոգիաները եւ ունեցել է 25 շրջանավարտ: Այդ կուրսը 1964թ-ց ղեկավարել է Գ.Մ. Եղյանը:

1967թ-ին ձեւավորվել է Ստոմատոլոգիական ֆակուլտետը, որի կազմում գործել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնը Գ.Մ. Եղյանի ղեկավարությամբ, որը տեղակայվել է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտում»: Հետագայում ամբիոնը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղից 1982թ-ի սեպտեմբեր ամսին Խ. Ա. Բադալյանի ղեկավարությամբ տեղափոխվել է 8-րդ կլինիկական հիվանդանոց: 2008թ-ից 8-րդ կլինիկական հիվանդանոցից ամբիոնը տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ 2010թ-ին՝  Հերացի համալսարանական կլինիկա:

2002թ-ին բացվել են Դիմածնոտային վիրաբուժություն առարկայի կուրսեր՝ նախատեսված Ընդհանուր բժշկական ֆակուլտետի համար, որի ղեկավարն է եղել Գ.Է. Խաչատրյանը, իսկ 2005թ-ն բացվել է Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը՝ Գ.Ռ. Քոչարյանի ղեկավարությամբ: Դիմածնոտային վիրաբուժության եւ վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնները միավորվել են 2010թ-ին, որի վարիչն է հանդիսացել Է.Կ.Ավետիսյանը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

Ուսուցումն ամբիոնում անցկացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի 3 - 5-րդ կուրսի ուսանողների համար՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

Դասախոսությունների և գործնական պարապմունքների համար նախատեսված ընդհանուր ժամաքանակը 3-րդ կուրսի համար կազմում է 90 ժամ, որից 60 ժամը նախատեսված է գործնական պարապմունքների և 30 ժամը՝ դասախոսությունների համար: 4-րդ կուրսի համար հատկացված է ընհանուր 60 ժամ, որից 40-ը նախատեսված են գործնական պարապմունքների և 20-ը՝ դասախոսությունների համար: 5-րդ կուրսի համար հատկացված է 60 ժամ, որից 40 ժամը գործնական պարապմունքների և 20 ժամը դասախոսությունների համար է նախատեսված:

Գործնական պարապմունքների և դասախոսությունների որակի և արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնում լայնորեն կիրառվում են ժամանակակից թվային տեխնոլոգիաներ:

Հետդիպլոմային ուսուցումը

Հետդիպլոմային ուսուցումը ներկայացված է կլինիկական օրդինատուրայով (3 տարի տևողությամբ), իսկ բժշիկների համար՝ շարունակական բժշկական կրթությամբ (1, 2 և 12 ամսյա տևողությամբ):

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով՝

  • դիմածնոտային շրջանի դեֆեկտներ ու դեֆորմացիաներ
  • լեզվի և բերանի հատակի դիսֆունկցիաներ
  • ատամնաբուժական իմպլանտոլոգիա

 

 

Աշխատակազմ