• Հայ
  • Рус
  • Eng

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն (հետբուհական)

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին:

Հիմնադրվել է ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ պրոֆեսոր Ս. Մուշեղյանի կողմից: 1990թ.-ից ամբիոնի վարիչը պրոֆեսոր, ՀԲԳԱ ակադեմիկոս Վաչագան Պետրոսի Այվազյանն է:

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին:

Հիմնադրվել է ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ պրոֆեսոր Ս. Մուշեղյանի կողմից: 1990թ.-ից ամբիոնի վարիչը պրոֆեսոր, ՀԲԳԱ ակադեմիկոս Վաչագան Պետրոսի Այվազյանն է:
2011թ.-ի սեպտեմբերի 1-ից ամբիոնը գործում է ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:
Ամբիոնի բազան է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է.
• կլինիկական օրդինատուրայով. ամբիոնում կլինիկական օրդինատորները ստանում են մասնագիտական կրթություն (ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով), վարում են հիվանդներ, մասնակցում են վիրահատություններին և ստացիոնար հերթապահություններին, ինչպես նաև գիտական աշխատանքներին, ուսուցումը կատարվում է 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն,
• ասպիրանտուրայով,
• կատարելագործման ծրագրերով. «վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցներն ընդգրկված են ՎՕԳԿ-ում կատարվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագրերում.
• 2008-2009թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ոսկրային դեֆեկտների վերակառուցողական վիրահատական բուժման ժամանակ ոսկրային ռեպարատիվ ռեգեներացիայի խթանումը տարբեր պատվաստներով» անվանմամբ: Հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են հաշվետվության ձևով և ներկայացվել են ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտե, տպագրվել են հոդվածներում (41) և ուսումնամեթոդական ձեռնարկում (1), զեկուցվել են տարբեր հանրապետական (9) և արտերկրյա (ՌԴ`12, ՈՒկրաինա` 4) գիտաժողովներում և կոնֆերանսներում:
• 2010-2012թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ոսկրային հյուսվածքի ռեպարատիվ ռեգեներացիայի ուսումնասիրումը օսթեոպորոզի պայմաններում վնասվածքներով և օրթոպեդիկ հիվանդների մոտ» անվանմամբ: Հետազոտությունների հիման վրա 2010թ.-ին տպագրվել են հոդվածներ (14) և մեթոդական ձեռնարկում (1), զեկուցվել են հանրապետական (4) գիտաժողովներում և կոնֆերանսներում:
• 2013-2015թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ազդրի բնածին հոդախախտի համալիր ախտորոշումը, կանխարգելումը և բուժման մոտեցումները տարբեր տարիքային խմբերում (երեխաների և մեծերի մոտ)» անվանմամբ: Հետազոտությունների հիման վրա 2013-15թթ.-ին տպագրվել են հոդվածներ (9), զեկուցվել են հանրապետական (2) գիտաժողովներում և կոնֆերանսներում:
Վերջին 10 տարիների ընթացքում ստացված են 5 գյուտարարական հեղինակային արտոնագրեր`
• քացախափոսի վերականգնման եղանակ,
• դիաֆիզային սեգմենտային էնդոպրոթեզ,
• կոնքազդրային հոդի քացախափոսի վերականգնման սարք,
• օրթոպեդիկ սարք:
Ամբիոնի աշխատակիցները ՎՕԳԿ-ի աշխատակիցների հետ համատեղ կազմակերպել են Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների IV համագումարը (2006, Ծաղկաձոր), Երևանում միջազգային կոնֆերանսը «Պոլիտրավմայի հիմնախնդիրները և ժամանակակից բուժման մեթոդները» թեմայով (2009), Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների V-րդ համագումարը միջազգային մասնակցությամբ (2010թ.), Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների VI համագումարը (2014թ.):
2016թ.-ին ամբիոնի վարիչ Վ. Այվազյանի հեղինակությամբ տպագրվել է «Посттравматический остеомиелит» թեմայով մենագրությունը:

Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցները հանդիսանում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում թեկնածուական և դոկտորական դիսերտացիաների խորհրդատուներ, ղեկավարներ և կատարողներ: Նրանք նաև սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Աստրիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և ՈՒկրաինայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի առաջատար կենտրոնների հետ: Մասնակցել են արտասահմանյան տարբեր երկրներում կազմակերպված համագումարների և կոնֆերանսների աշխատանքներին:

Աշխատակազմ