• Հայ
  • Рус
  • Eng

Քույրական գործի կազմակերպման ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (2000թ.):

Քույրական գործի կազմակերպման ամբիոնը հիմնադրվել է 2000թ.-ին, ՀՀ ԱՆ ազգային առողջապահության ինստիտուտում` Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (ներկայումս` ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ) բազայի վրա, քոլեջի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանի նախաձեռնությամբ: Վարիչը եղել է Ալինա Մաքսիմի Քուշկյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (2000թ.):

Քույրական գործի կազմակերպման ամբիոնը հիմնադրվել է 2000թ.-ին, ՀՀ ԱՆ ազգային առողջապահության ինստիտուտում` Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (ներկայումս` ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ) բազայի վրա, քոլեջի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանի նախաձեռնությամբ: Վարիչը եղել է Ալինա Մաքսիմի Քուշկյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են քոլեջի «Քույրական գործ» բաժինն ավարտած (4 տարի) բուժքույր-դասախոսներ, բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ-ում և Շվեդիայում:

Ամբիոնի գործունեության շուրջ 12 տարիների ընթացքում դասընթացների շրջանակներում վերապատրաստվել է ավելի քան 824 տարբեր մասնագետ` բուժքույրեր, մանկաբարձներ, կրտսեր բուժաշխատողներ, ավագ բուժքույրեր և այլն ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է մանկաբարձների, կանանց կոնսուլտացիայի մանկաբարձուհիների և քույրերի, բոլոր պրոֆիլների` նախադպրոցական հիմնարկների, գլխավոր և ավագ, մանկական պոլիկլինիկաների և ընտանեկան, հանրային և հատուկ ուսումնադաստիարակչական դպրոցների, կոսմետոլոգիայի կաբինետի, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում աշխատող բուժքույրերի համար:

Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների տեսքով ինչպես Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախակլինիկական կաբինետներում, այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում:

Ուսուցման ընթացքում վերապատրաստվողները տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են իրենց հմտությունները:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը 2, 3 և 5 շաբաթ է:

Անցկացվում են հետևյալ դասընթացները`

  • «Բուժքույրական գործի կազմակերպում և իրականացում նախադպրոցական հաստատություններում» (5 շաբաթ),
  • «Հիվանդի ֆիզիկական վիճակի քննություն և գնահատում» (5 շաբաթ),
  • «Մենեջմենթը քույրական գործում» (5 շաբաթ),
  • «Առողջ երեխաների սկրինինգ» (5 շաբաթ),
  • «Երեխաների և դեռահասների առողջության պահպանում» (5 շաբաթ),
  • «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» (2 շաբաթ),
  • «Շնչառական թերապիա» (2 շաբաթ),
  • «Բուժական և դեկորատիվ կոսմետոլոգիա» (3 շաբաթ),
  • «Ընտանիքի պլանավորում» (3 շաբաթ),
  • «Շնչառական թերապիայի կազմակերպումը ինտենսիվ թերապիայի բաժանմուն­քում» (2 շաբաթ):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են անհետաձգելի բուժօգնության տարբեր ոլորտներ, քույրական գործի կազմակերպմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրեր:

Ամբիոնի աշխատակիցների աշխատանքները ներկայացվել են հայրենական ու միջազգային գիտաժողովներում և հրատարակվել տարբեր հանդեսներում:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`

  • American International Health Alliance (AIHA),
  • UCLA Medical Center Los Angeles – CA (USA),
  • Շվեդիայի Յոն-Շոփինգի համալսարանի բժշկական գիտությունների քոլեջի,
  • World Health Organization (WHO) և այլ կազմակերպությունների հետ: