• Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն

Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.-ին (1959թ.): 

Բժիշկների կատարելագործման ֆակուլտետի Վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1959թ.-ին` պրոֆեսոր Վ.Ի. Սարուխանյանի կողմից, ԵՊԲԻ-ի բազայի վրա: 
1963-91թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Վ.Ա. Մալխասյանը` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կազմում: 
1991թ.-ից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զ.Ա. Տեր-Ավետիքյանը:

Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.-ին (1959թ.):

Բժիշկների կատարելագործման ֆակուլտետի Վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1959թ.-ին` պրոֆեսոր Վ.Ի. Սարուխանյանի կողմից, ԵՊԲԻ-ի բազայի վրա:
1963-91թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Վ.Ա. Մալխասյանը` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կազմում:
1991թ.-ից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զ.Ա. Տեր-Ավետիքյանը:
1993 թ.-ին, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի՝ որպես ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ վերակազմավորումից հետո, Վիրաբուժության և Անեսթեզիոլոգիայի և կրծքային վիրաբուժության ամբիոնները միավորվելու արդյունքում ձևավորվեց Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնը:
2011թ.-ի սեպտեմբերից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:
Ամբիոնի կլինիկական բազաներն են`
• «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն,
• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնը՝ կլինիկական օրդինատուրայի եռամյա ծրագրի շրջանակներում, պատրաստում է ինչպես ընդհանուր (աբդոմինալ), այնպես էլ կրծքային վիրաբույժներ:
Բացի այդ՝ ամբիոնում իրականացվում է նաև գործող բժիշկ-վիրաբույժների և վիրաբուժական բաժանմունքներում աշխատող միջին բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստում` կարճաժամկետ (1-2շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների միջոցով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտացում վիրաբուժության գծով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է.
• ստամոքս-աղիքային տրակտի օրգաների վրա ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունների կատարելագործում և կիրառում,
• որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների և էնդովիդեոլապարասկոպիայի օգտագործում,
• որովայնային վիրաբուժության մեջ անհետաձգելի իրավիճակների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործում,
• հետվիրահատական ներորովայնային, թարախասեպտիկ, տրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելումը և բուժումը:
Իրականացվում են նաև բուժման եղանակների կատարելագործում և ժամանակակից եղանակների կիրառում հետևյալ հիվանդությունների դեպքում.
• կերակրափողի և ստամոքսի տարբեր հիվանդություններ` այդ թվում, ուռուցքներ,
• կարդիայի հիվանդությունների` այդ թվում գաստրո-էզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն և ստոծանիական ճողվածքներ,
• բարակ և հաստ աղիների հիվանդություններ` այդ թվում ուռուցքային պաթոլոգիաներ,
• ուղիղ աղու և պերիանալ շրջանի վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ,
• լյարդի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, այդ թվում վիդեո էնդոսկոպիկ եղանակների կիրառումով,
• պարանոցի օրգանների և կրծքագեղձի հիվանդություններ,
• որովայնի մեծ և հսկա ճողվածքներ,
• ստորին վերջույթների երակային հիվանդություններ,
• կրծքավանդակի օրգանների հիվանդություններ և վնասվածքներ,
• շնչափողի հետտրախեոստոմիկ և հետինտուբացիոն ստենոզներ:
Հարկ է նշել, որ ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնն ունի տասնամյակների ընթացքում կուտակված հսկայական փորձ` վերը նշված պաթոլոգիաների վիրաբուժական բուժման գործում:
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների, որոնց ընթացքում ներկայացվում են ամբիոնի գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և բազմաթիվ գիտական հոդվածներ` ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զ.Ա. Տեր-Ավետիքյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 5 դոկտորական և 13 թեկնածուական թեզ:

Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ.
• Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերություն,
• Հայկական բժշկական ասոցիացիա,
• Որովայնային և կրծքային վիրաբույժների եվրոպական ասոցիացիա,
• Պանկրեատոլոգների միջազգային ասոցիացիա:
Համագործակցության արդյունքում ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցում են հանրապետությունում և հանրապետությունից դուրս կազմակերպվող՝ ինչպես ընդհանուր և կրծքային վիրաբուժությանը, այնպես էլ բժշկագիտության տարբեր բնագավառներին վերաբերվող գիտաժողովներին ու դասընթացներին:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները վերջին ժամանակաշրջանում մասնակցել են հետևյալ միջազգային գիտաժողովների կազմակերպման աշխատանքներին.
• Երիտասարդ բժիշկների միջազգային համաժողով, Երևան, 2003թ., 2005թ., 2007թ.,
• «Անհետաձգելի վիրաբուժություն» միջազգային կոնգրես, Երևան, 2008թ.:
Վերջին ժամանակահատվածում ամբիոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային հետևյալ գիտաժողովներին.
• Ընդհանուր կրծքային վիրաբուժության 18-րդ գիտաժողով, Իսպանիա, Վալադոլիդ, 2010թ.,
• Կենտրոնական Եվրոպայի 3-րդ միջազգային գիտաժողով, Խորվաթիա, Դուբրովնիկ, 2010թ.,
• Ընդհանուր կրծքային վիրաբուժության 19-րդ գիտաժողով, Ֆրանսիա, Մարսել, 2011թ.,
• Եվրոպայի վիրաբուժական 14-րդ գիտաժողով, Լեհաստան, Կրակով, 2011թ.,
• «Միասին հանուն առողջության» 3-րդ միջազգային բժշկական համագումար, Հայաստան, Երևան, 2011թ.,
• Ընդհանուր կրծքային վիրաբուժության 20-րդ գիտաժողով, Գերմանիա, Էսսեն, 2012թ.,
• Հերոնտոխիրուրգիայի միջազգային վիրաբուժական համագումար, Հայաստան, Երևան, 2013թ.,
• Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար, Հայաստան, Երևան, 2015թ.,
• Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի գիտագործնական գիտաժողով, ՌԴ, Մոսկվա, 2015 թ.:

Աշխատակազմ