• Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր վիրաբուժության ամբիոն

Հիմնադրվել է 1954թ.-ին:
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն՝ վիրաբուժության գծով:

Պատմություն
Աամբիոնը հիմնադրվել է 1954թ.-ին, չորրորդ հիվանդանոցի վիրաբուժական նորաբաց բաժանմունքի բազայի վրա` սանիտարահիգիենիկ ֆակուլտետի կազմում: Առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մայրենի լեզվով գրված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն է (1959թ.): Նա եղել է ինֆեկցիոն հիվանդանոցի վիրաբույժ-խորհրդատուն: Ռուբեն Լազարի Պարոնյանը հանրապետությունում առաջինն է զբաղվել լյարդի պունկտատի բջջաբանական ուսումնասիրությամբ, ինչպես նաև առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ: Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1956թ.-ը:



Հիմնադրվել է 1954թ.-ին:
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն՝ վիրաբուժության գծով:

Պատմություն
Աամբիոնը հիմնադրվել է 1954թ.-ին, չորրորդ հիվանդանոցի վիրաբուժական նորաբաց բաժանմունքի բազայի վրա` սանիտարահիգիենիկ ֆակուլտետի կազմում: Առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մայրենի լեզվով գրված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն է (1959թ.): Նա եղել է ինֆեկցիոն հիվանդանոցի վիրաբույժ-խորհրդատուն: Ռուբեն Լազարի Պարոնյանը հանրապետությունում առաջինն է զբաղվել լյարդի պունկտատի բջջաբանական ուսումնասիրությամբ, ինչպես նաև առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ: Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1956թ.-ը:
1956-1973թթ.-ին ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Վազգեն Հովհաննեսի Սարուխանյանը: Նրա ղեկավարման տարիներին ամբիոնում կատարվել են բազմաթիվ հետազոտություններ.
• վիրաբուժական վարակի կանխարգելման և բուժման
• մեխանիկական դեղնուկների
• ինֆեկցիոն հիվանդությունների բարդությունների վիրաբուժական բուժմա
• պերիդուրալ անալգեզիայի
• երիկամային խիթի պաթոգենեզի և բուժման
• որովայնապատի ճողվածքների պլաստիկայի
• աղիների հետվիրահատական պարեզների և դրանց էլեկտրախթանման
• տրոֆիկ խոցերի բուժման հարցերի ուղղությամբ
Վազգեն Հովհաննեսի Սարուխանյանը նաև մայրենի լեզվով հրատարակված երկու դասագրքերի հեղինակ է: Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հանրապետությունում առաջին անգամ ներդրվել ու կիրառվել է միզուղիների ուսումնասիրության էլեկտրոմիոգրաֆիկ մեթոդը:
1973-1984թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Գրիգորի Լևոնի Միրզա-Ավագյանը, 1984-1986թթ.-ին` պրոֆեսոր Ալֆրեդ Վարդգեսի Ավագյանը, 1987-1997թթ.-ին` պրոֆեսոր Ստեփան Մնացականի Գալստյանը, 1998թ.-ին` պրոֆեսոր Արմեն Ռաֆայելի Մելիքյանը, 1999-2001թթ.-ին` կրկին պրոֆեսոր Ստեփան Մնացականի Գալստյանը:
2001թ.-ից ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Ալեքսանի Բարսեղյանը: Հ.Ա.Բարսեղյանը հանդիսանում է ԲՈՀ-ի կողմից հաստատված ,,Աստղիկ,, ԲԿ-ի Գիտական խորհրդի նախագահ, Ատենախոսների ,,Վիրաբուժություն,, մասնագիտությամբ քննական հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ-ի պետական ավարտական քննական հանձնաժողովի անդամ, ԳԿԽ-ի ,,Վիրաբուժություն,, մասնագիտությամբ փորձագիտական հանձնաժողովի անդամ, ԲՈՀ-ի մասնագիտացված 027 խորհուրդի անդամ, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ, էնդովիդեովիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի էնդովիդեովիրաբուժության ասոցիացիայի անդամ:
Ունի 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքներ, հեղինակային իրավունք, դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ:
Ամբիոնի բազաներն են
• «Աստղիկ» ԲԿ (Նատալի Ֆարմ «Մալաթիա» ԲԿ)
• «Շենգավիթ» ԲԿ
• «CMS» ԲԿ
• «Արամյանց» ԲԿ
• «Սլավ Մեդ» ԲԿ

 

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


1958թ.-ին մանկաբուժության և 1961թ.-ին ստոմատոլոգիական ֆակուլտետների կազմավորումից հետո այդ ֆակուլտետներում կազմակերպվել է «Վիրաբուժություն» առարկայի դասավանդումը:
Ներկայումս ամբիոնը դասավանդում է «Ընդհանուր վիրաբուժություն» և «Վիրաբուժական հիվանդություններ» առարկաները ընդհանուր բժշկության (3-րդ կուրս), ռազմաբժշկական (3-րդ կուրս) և ստոմատոլոգիական (3-րդ կուրս) ֆակուլտետների ուսանողներին:
Ուսումնառության ընթացքը ներառում է գործնական պարապմունքներ, դասախոսություններ և հերթապահություններ: Գործնական պարապմունքներն անցկացվում են վիրահատարաններում, վիրակապարաններում, հիվանդասենյակներում, ախտորոշիչ բաժանմունքներում, մուլյաժների և ֆանտոմային սարքավորումների վրա:
Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնում ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները`
• ամբիոնի բոլոր դասասենյակները համալրվել են աուդիո և վիդեո տեխնիկայով,
• վիրահատարանից կազմակերպվել է ուղիղ հեռարձակում ուսումնական սենյակներ և լսարաններ,
• ստեղծվել է համակարգչային առանձին դասասենյակ,
• գրադարանը համալրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ժամանակակից գրականությամբ:
Ամբիոնում ստեղծվել են անգլերեն լեզվով համակարգչային ուսումնական ծրագրեր, որոնք պարունակում են ցուցադրական, տեսական և թեստային նյութեր, ինչպես նաև ձեռք են բերվել արտասահմանյան հեղինակների նմանատիպ ծրագրեր: Ստեղծված տեսադարանում ցուցադրական նյութեր կան դասավանդվող առարկայի բոլոր թեմաներով:

Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով և ասպիրանտուրայով (3 տարի տևողությամբ)` ընդհանուր, աբդոմինալ և լապարասկոպիկ վիրաբուժություն մասնագիտացումներով:

Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ունեն հետևյալ ուղղությունները
• Աբդոմինալ վիրաբուժության մեջ բարդությունների կանխարգելում և բուժում
• Վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման բարդությունների կանխարգելում
• որովայնի խոռոչի սուր վիրաբուժական հիվանդությունների լապարասկոպիկ բուժում
• վիրաբուժական վարակ
• ցլի պերիկարդի տրանսպլանտանտի կիրառման ուսումնասիրություն վիրաբուժության մեջ
• դուոդենոսթազ

Համագործակցություն
Ամբիոնը համագործակցության սերտ կապեր է հաստատել ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի և Վրաստանի վիրաբուժական կլինիկաների հետ, որոնք շարունակվում են առ այսօր: Վերջին տարիներին նոր կապեր են հաստատվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի և Անգլիայի վիրաբուժական կլինիկաների հետ, ինչի շնորհիվ ամբիոնը մեծ առաջընթաց է արձանագրել լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում:



Աշխատակազմ