• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2018

Բժշկությունը սահմաններ չի ճանաչում: Այստեղ ժամանակի ու տարածության, ճանաչողության այլ չափումներ են: Ամեն ինչ հանուն մարդու ու նրա կյանքի: Սա է բժշկի ապրելու ու գործելու միակ բանաձևը:

Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: 
Ձեզ ի սրտե մաղթում եմ ուժ և եռանդ` այս պատասխանատու և դժվարին առաքելությունը նվիրումով կատարելու, ինչպես նաև մասնագիտության պատիվը բարձր պահելու գործում: Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բժիշկներին, ովքեր օր ու գիշեր անցկացնում են հիվանդի մահճակալի կողքին, հատկապես ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր խաղաղությունն ու բարօրությունն ապահովող հայ զինվորների առողջության մասին:

Շնորհավորանքիս զուգահեռ իմ կոչն եմ ուղղում նաև ապագա բժիշկներին: Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ, որպեսզի համալսարանական տարիները լավագույնս օգտագործեք թե՛ մասնագիտական, թե՛ բազմակողմանի գիտելիքներ հավաքելու նպատակով, որպեսզի կարողանաք կերտել հայրենիքի ապագայի հենասյուները և դառնաք ձեր կոչմանն արժանի մասնագետներ, ինչպես նաև պատասխանատվությամբ կատարեք ձեր մասնագիտական պարտքը, գթասրտությամբ վերաբերվեք հիվանդին, լինեք կարեկցող և սրտացավ:

 

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ  ռեկտոր