• Հայ
  • Рус
  • Eng
«Բարեգործությունը բումերանգ է...»․ Համերգային ծրագրով «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն ամփոփեցին տարին
«Բարեգործությունը բումերանգ է...»․ Համերգային ծրագրով «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն ամփոփեցին տարին
20.12.2018

«Հերացի» ավագ դպրոցի շնորհալի աշակերտներն այսօր՝ ամանորին ընդառաջ, ԵՊԲՀ-ում համերգային ծրագրով ամփոփեցին «Բարեգործությունը բումերանգ է...» միջոցառումների շարքը։

Հերացիականները շարունակում են ավանդույթը։ Նրանք այս տարի ևս կազմակերպել են բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում ձևավորված գումարը տնօրինվելու է աշակերտական ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի որոշման համաձայն:

«Բարեգործությունը բումերանգ է…» խորագրով միջոցառումների շարքն այս տարի սկսվել է նոյեմբերից։ Ծրագիրն ուղղված է աշակերտների արժեքային համակարգի զարգացմանը, բարեգործության մշակույթի ձևավորմանը, նախաձեռնող, հայրենասեր ու բանիմաց քաղաքացիների կերտմանը:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց «Բարեգործությունը բումերանգ է…» միջոցառումների շարքն իրականացվում է 2012 թվականից։

2017 թվականին դպրոցի աշակերտները բարեգոծական միջոցառումների հասույթը փոխանցել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» և մեր սահմանների պաշտպան երեք զինվորների: