• Հայ
  • Рус
  • Eng
«Բժշկական էթիկան՝ Ֆեմիդայի կշեռքին» խորագրով գիտաժողով
«Բժշկական էթիկան՝ Ֆեմիդայի կշեռքին» խորագրով գիտաժողով
16.05.2018

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊԲՀ և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունների (ՈւԳԸ) համագործակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բժշկական էթիկան՝ Ֆեմիդայի կշեռքին» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին երկու բուհի ուսանողները:

Գիտաժողովի ընտրված թեմաները վերաբերում էին բժշկագիտության ոլորտի ամենատարբեր հիմնախնդիրներին, որոնք մասնագիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև իրավագիտության տեսակետից:

Մասնավորապես, ընտրված թեմաները նվիրված էին բժշկական գաղտնիքին, հղիության արհեստական ընդհատմանը, բժշկական սխալին և այլն: