• Հայ
  • Рус
  • Eng
«Դուք ճիշտ ուղու վրա եք».  ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
«Դուք ճիշտ ուղու վրա եք». ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
31.10.2018

FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելության ընթացքում ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր  Ռաֆայել Ջուստը դասախոսեց ԵՊԲՀ-ում: Դասախոսության երկրորդ հատվածում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց համալսարանի գերակա գիտական ուղղությունը` նեյրոգիտությունը` խոսելով համալսարանում կատարվող հետազոտությունների մասին:

Այնուհետև պրոֆեսորն այցելեց ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիա, ծանոթացավ վերջերս հագեցված սարքավորումներին, զրուցեց երիտասարդ հետազոտողների հետ:

Գիտնականը ողջունեց համալսարանի նախաձեռնությունը՝  «Ուղեղի ուսումնասիրությունները» որպես գերակա ընտրելը և Նեյրոգիտության լաբորատորիայի ստեղծումը:

Ուղեղի հետազոտությունը՝ սկսած մոլեկուլյար մակարդակից, վերջացրած արհեստական ինտելեկտով ժամանակակից գիտության ամենալուրջ մարտահրավերներից է հետևաբար ժամանակակից գիտության առջև դրված է նպատակ հանրությանը ներկայացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկությունները և նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտությունները:

Պրոֆեսորն իր մասնագիտական կարծիքը հայտնեց կատարվող հետազոտությունների և լաբորատորիայի վերաբերյալ` իր արժեքավոր խուրհուրդները հղելով հետագայում այս ուղղություն ավելի զարգացնելու ուղղությամբ: