• Հայ
  • Рус
  • Eng
​ԵՊԲՀ-ն պատրաստում է բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետներ
​ԵՊԲՀ-ն պատրաստում է բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետներ
11.12.2017

ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները:

Ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ծանոթացան ծրագրի շրջանակում վերանորոգված և վերազինված լսարանային պայմաններին, զրուցեցին սովորողների հետ:

Բժիշկ և ոչ բժիշկ մասնագետների համար մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի, ինչպես նաև արտերկրից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: