• Հայ
  • Рус
  • Eng
«Հետազոտության հիմունքներ». նոր առարկա ԵՊԲՀ-ում
«Հետազոտության հիմունքներ». նոր առարկա ԵՊԲՀ-ում
30.09.2019

Այս ուսումնական տարում առաջին անգամ և առաջինը Հայաստանում բժշկական համալսարանը սկսում է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:

Առարկայի նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և քննադատական մտածելակերպ, հետազոտական հմտություններ: Ընտրված լավագույն մասնագետների ջանքերով ուսանողները ձեռք կբերեն արժեքավոր տեղեկատվություն փնտրելու, կարդալու, գրելու, վերլուծելու և կիսվելու հմտություններ: Առարկան թույլ կտա ուսանողներին ձեռք բերել գիտելիքի կառուցման նոր գործիք, որը կօգնի ուսուցման գործընթացում և մասնագիտական գործունեության մեջ:

«Հետազոտության հիմունքներ» առարկայի պատասխանատու ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ընդգծում է. «Այս առարկան գիտությունը և կրթությունը ինտեգրելու կարևոր ինստիտուցիոնալ քայլ է, որը ընկած կլինի գիտահեն կրթության հիմքում: Եվ մենք պարտավոր ենք այնպես անել, որ այս մարտահրավերը ևս հաջողի»: