• Հայ
  • Рус
  • Eng
«Իմ տեսանկյունից» զեկուցում-քննարկումները շարունակվում են
«Իմ տեսանկյունից» զեկուցում-քննարկումները շարունակվում են
18.04.2019

Այսօր ԵՊԲՀ-ում երկրորդ անգամ անցակվեց «Իմ տեսանկյունից» խորագրով զեկուցում-քննարկումը, որի նպատակն է լսել ուսանողների կողմից բարձրացվող բոլոր խնդիրներն ու հարցերը , որոնք առկա են թե՛ համալսարանում, թե՛ հասարակության տարբեր շերտերում:

Խոսնակները ԵՊԲՀ ուսանողներ Լիլիթ Պալյանն ու Հրաչ Սաքանյանն էին, որոնք անդրադարձան պրոգրեսին ու ռեգրեսին, սեռով պայմանավորված կարծրատիպերին:

Լիլիթ Պալյանը հանդես եկավ հետաքրքիր զեկուցումով՝ փորձելով ցույց տալ՝ ի վերջո մարդկությունը հազարամյակների ընթացքում պրոգրես է ապրել, թե՞ ռեգրես՝ օրինակ բերելով Աֆրիկյան մի շարք ցեղերի, որոնք զրկված լինելով ժամանակակից շատ հնարավորություններից իրենց երջանիկ են համարում:

Հրաչ Սաքանյանի թեման անհատն էր. տղամարդու և կնոջ շուրջ ավանդաբար ձևավորված կարծրատիպերը: Աղջիկը ընկալվում է ընտանիքի ժամանակավոր անդամ, տղան ՝ մշտական, կնոջ դերը թերագնահատում է գիտության, քաղաքականության մեջ՝ համարվելով, որ նրա տեղը ընտանիքն է:

Բուռն քննարկմանը ոչ միայն մասնակցում էին մի շարք ուսանողներ, որոնք տարաբնույթ կարծիքներ հնչեցրին թեմաների շուրջ, այլև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ողջունելով թե՛ կազմակերպիչներին, թե՛ ուսանողներին՝ հետաքրքիր թեմաներ քննարկման դաշտ բերելու համար, ռեկտորը նշեց, որ չկան բացարձակ ճշմարտություններ և ամեն ինչ ժամանակի և տարածության մեջ պետք է դիտարկել. «Ինձ համար բացահայտում էր՝ ինչպիսի խորը և հետաքրքիր ձևով կարելի է ներկայացնել երջանկության բանաձևը: Արդյոք երջանիկ ենք նրանով ինչն ունենք, թե ինչի ձգտում ենք հասնել, որը չունենք» ,-հավելեց ռեկտորը:

Նշենք, որ ուսանողներին հուզող ամենատարբեր հարցերին նվիրված այս ինտերակտիվ քննարկումները շարունակական են լինելու։ Սա այս կիսամյակի առաջին հանդիպումն էր։