• Հայ
  • Рус
  • Eng
«Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-գիտնականներն արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի
«Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-գիտնականներն արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի
05.12.2018

Հայաստանի Հանրապետության առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև էնդոկրինոլոգիական ծառայության, բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովային, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռենատա Մարկոսյանին, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Նավասրդյանին ՀՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 1-ի հրամանի համաձայն հայտարարվելէ շնորհակալություն, բժիշկ-գիտնականները պարգևատրվել են ՀՀ ԱՆ պատվոգրերով։ Առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար պատվոգրի է արժանացել նաև նույն կլինիկայի բժիշկ Սոնա Հակոբյանը։ 

Կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան մեզ հետ զրույցում նշեց, որ ստացած պատվոգրերը ոչ միայն հաճելի են, այլև պարտավորեցնող։ Առաջկայում ևս բժշկական թիմի համար առաջնային է լինելու  շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը բարելավումը։

Նշենք, որ պատվոգրերի արժանանալու համար հիմք է ծառայել քաղաքացի Ա.  Պ. -ի՝  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Բուժաշխատողի օրվա առթիվ ուղղված նամակը։ Քաղաքացին  հետևողական ու հոգատար աշխատանքի համար իր երախտագիտությունն է  հայտնել Առողջապահության նախարարին, ողջ անձնակազմին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովային, բժիշկներին:

«Մեր շնորհակալությունն ենք ցանկանում անպայման հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի ու ջանքերի շնորհիվ այսօր շաքարային 1-ին տիպ դիաբետով երեխաները ստանում են անհրաժեշտ երկարատև և արագ ազդող ինսուլիններ,  թեստ-երիզները: Նկատելի է, որ տարիների ընթացքում ձեր կատարած հոգատար աշխատանքի արդյունքում այսօր հիվանդ երեխաներն արդեն ստանում են ժամանականից դեղորայք, որը կիրառում են Եվրոպայում և այլ զարգացած երկրներում: Գիտենք որ բազմաթիվ դժարություններ եք հաղթահարել դրա համար շնորհակալ ենք, բազմաթիվ անապահով ընտանիքների երեխաներին ժամանականից դեղեր ապահովելով նպաստում եք երեխաների առավել արդունավետ բուժմանը», -  մասնավորապես ասված է նամակում։