• Հայ
  • Рус
  • Eng
«Զինվորի տանը» ներկայացվեց Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը
«Զինվորի տանը» ներկայացվեց Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը
07.11.2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակի շնորհանդեսը, որին ներկա էին մի շարք հյուրեր, բժիշկներ, դասախոսներ և այլք:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին ողջունելով հյուրերին, նշեց, որ սա վիպակի երկրորդ վերահրատարակումն է՝ նվիրված բժշկապետ Վահան Արծրունու 160-ամյակին:

««Զինվորի տանը» երրորդ գրքի շնորհանդեսն է, շատ խորհրդանշական է, որ հենց այստեղ է անցկացվում: Այստեղ ապաքինվում են մեր մարտիկները, այս համակարգը ստեղծված է նրանց համար: Բժշկական հաստատությունը պետք է կերտի ոչ միայն բժիշկ, այլև մտավորական: Բժշկությունն այն հանգույցն է, որը կապում է սոցիալական բոլոր շերտերը»,- նշեց նա:

Գրքի խմբագիր և նախաբանի հեղինակ Անի Փաշայանը ներկայացնելով վիպակի կառուցվածքը՝ շեշտեց, որ այն փաստական հարուստ նյութի վրա է հիմնված, որտեղ ներկայացված են դրվագներ մեծ բժշկապետի կյանքից՝ գեղարվեստական պատումի լեզվով:

«Շատ հետաքրքիր է ներկայացված վիպակը, բժշկապետի կյանքը տարվում է գեղարվեստական ստեղծագործության առանցք: Անուշին հաջողվել է մեզ տանել այդ արահետներով և համոզել, որ մենք մտածենք բարվոք և ճշմարիտ կյանքի մասին»,-ասաց նա:

Գրքի կառուցվածքը ներկայացնելուց հետո, հեղինակին շնորհավորանքներ և ջերմ խոսքեր հղեցին հյուրերից շատերը: