• Հայ
  • Рус
  • Eng
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ուսանողների հետ կիսվեցին քննադատական մտածողության իրենց գիտելիքներով
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ուսանողների հետ կիսվեցին քննադատական մտածողության իրենց գիտելիքներով
17.10.2019

ԵՊԲՀ-ում Երիտասարդ հետազոտողների միության կողմից կազմակերպվել էր հերթական միջոցառումը ՝ այս անգամ ուսանողներին և առողջապահության ոլորտի մասնագետներին ծանոթացնելու կամ խորացնելու քննադատական մտածողության և գիտական քննարկումների հմտությունները:

Նախաձեռնությունը, որը կոչվում է «Հետազոտողների ակումբ», միտված է ոչ միայն բարելավել քննադատական գիտական ընթերցանության հմտությունները, այլև կատարելագործել բժշկական անգլերենը և հենքային գիտելիքները:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ Սյուզան Ջերյանը և Դեյվիդ Եսսայանը հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց գիտելիքներով՝ շեշտելով, այսպիսի գիտելիքները մեծ դեր են խաղում ապագա հետազոտողներ զարգացնելու գործում:

Ալերգոլոգ-իմունաոլոգ Դեյվիդ Եսայանը, ով երկար տարիներ զբաղվել է T լիմֆոցիտների ուսումնասիրությամբ, ինչպես նաև 20 տարի շարունակ բուժական արտադրանքի նախակլինիկական և կլինիկական զարգացման և կարգավորման փորձագետ է, ներկաներին ներկայացրեց որոշակի նրբություններ, թե ինչպես կարելի է քննադատաբար կարդալ հոդվածները։

«Հրապարակումների քանակը ճնշող է: Քննադատաբար մոտենալու համար առաջին հերթին պետք է նկատել ամսագրի որակը: Հիմնականում վերնագիրն է օգնում պարզել, թե արդյոք դա հետաքրքիր թեմա է»,-ասաց նա:

Ուռուցքաբան Սյուզան Ջերյանը, ով հետազոտել է տարբեր հիվանդություններ՝ ուռուցքներ, լիմֆոմաներ, լեյկեմիաներ և ավելին քան 2 տասնամյակ հանդիսանում է փորձագետ դեղագիտության և կենսատեխնոլոգիայի ինդուստրիայում, իր հերթին ներկայացրեց քննադատական մտածողության իր մոտեցումները ՝ շեշտը դնելով արդյունքների և դրանք պատշաճ կերպով ներկայացնելու վրա:

Միջոցառման ընթացքում ոլորտով հետաքրքրվածները բազմաթիվ հարցեր ուղղեցին մասնագետներին՝ հանդիպումն ավելի կենդանի և արդյունավետ դարձնելով:

Նշենք, որ Երիտասարդ հետազոտողների միությունը խոստանում է, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և ուսանողներն ու օրդինատորները հնարավորություն կունենան ներկայացնել և քննադատել հոդվածներ «Հետազոտողների ակումբ» հաջորդ հանդիպումների ընթացքում։