• Հայ
  • Рус
  • Eng
Ամփոփվեցին 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Ամփոփվեցին 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները
01.02.2018

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊԲՀ-ում կրթության, գիտության, ինչպես նաև բժշկական օգնության ոլորտում 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու հիմնական ցուցանիշները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ելույթում ներկայացրեց համալսարանի զարգացման հեռանկարային ռազմավարական ուղղությունները:

Բժշկական բուհի ղեկավարը, ըստ վերոնշյալ ոլորտների, անդրադարձավ բոլոր այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք կյանքի են կոչվել անցած ուսումնական տարում, խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Ընդգծվեց, որ չնայած հաջողություններին և ձեռքբերումներին, առկա են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղված լինելու հետագա աշխատանքները: ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց, որ 2016-2017թթ. գրանցված արդյունքները պետք է նպաստեն 2017-2018թթ. բոլոր ուղղություններով տարվող աշխատանքների կատարողականների արդյունավետության բարձրացմանը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ բուհի որդեգրած քաղաքականության և բոլոր աշխատանքների հիմքում ընկած է միազգայնացման գաղափարը: Եթե նախորդ տարի ԵՊԲՀ-ի կողմից կատարվող աշխատանքների առանցքում էր կլինիկական ոլորտի բարելավման, նոր սարքավորումների ձեռքբերման հարցը, ապա ընթացիկ տարում դրանք ուղղված են լինելու ուսումնական գործընթացի բարեփոխումներին, առկա խնդիրների վերացմանը:

Գիտական խորհրդի նիստի ընթացքում հաստատվեց նաև ուսումնական գրականության ցանկը, ռեկտորը պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Տրվեցին հանձնարարականներ: