• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց գիտակրթական սեմինար՝ գիտնականների և ուսանողների համար
Անցկացվեց գիտակրթական սեմինար՝ գիտնականների և ուսանողների համար
27.09.2019

ԵՊԲՀ-ում գիտնականների և ուսանողների համար անցկացվեց գիտակրթական սեմինար՝ «Գենոմի խմբագրման, բջիջների վերլուծության և բիոիմիջինգի ժամանակակից մեթոդները» թեմայով:

Սեմինարի բանախոսները անդրադարձան գենոմի խմբագրման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև խմբագրման արդյունավետությունը գնահատելու մեթոդներին, բիոիմիջինգի և մի շարք այլ հարցերի:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը իր խոսքում շեշտեց, որ նման հանդիպումները մեծացնում են գիտությանը և տեխնոլոգիաներին առավել մոտ լինելու հնարավորությունները և նշեց, որ նման սեմինարները լինելու են շարունակական։

Նշենք, որ թեև սեմինարը նախատեսված էր թիրախային լսարանի՝ նեյրոգիտության լաբորատորիայի գիտնակաների համար, սակայն սեմինարին իրենց մասնակցությունն ունեցան նաև մի շարք ուսանողներ և այլ ինստիտուտների ներկայացուցիչներ։

Սեմինարն անցկացվում էր Նորարարության մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի հաղթող ճանաչված ԵՊԲՀ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ի ստեղծմանն ուղղված նախագծի շրջանակում: