• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց  «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» գիտաժողովը
Անցկացվեց «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» գիտաժողովը
21.12.2017

Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված քայլերի շրջանակում մեր համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության կողմից նախաձեռնած «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» թեմայով գիտաժողովը կարևոր միջոցառում էր միտված երիտասարդ բժիշկների գիտությամբ զբաղվելու մոտիվացայի բարձրացմանը։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 6 զեկույց ստոմատոլոգիայի տարբեր ճյուղերի առաջատար մասնագետների կողմից:

Միջոցառումը թույլ տվեց տարբեր տեսանկյուններից հայացք գցել ստոմատոլոգիայի տարբեր ոլորտներում իրականացված նորարարական գիտական աշխատանքներին և լուծումներին, ավելի մանրամասն քննարկել դրանց վերաբերող հարցերը:

Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ստոմատոլոգիայի ոլորտում Հայաստանում իրականացվող գիտական աշխատանքներին։