• Հայ
  • Рус
  • Eng
Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ
Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ
07.06.2019
Միքայելյան համալսարանական հիվանդանոցը մայիսի 18-19-ը հյուրընկալել էր Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին:
 
Անվանի նյարդավիրաբույժը մայիսի 18-ին անցկացրել է խորհրդատվություններ, ինչպես նաև հանդիպմանը ներկա ոլորտի մասնագետների հետ կիսվել է մասնագիտական հարուստ փորձով: Մայիսի 19-ին պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանը Միքայելյան համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ:
 
Միքայելյան համալսարանական հիվանդանոցը շարունակում է հյուրընկալել արտերկրի հայ և այլազգի անվանի մասնագետներին, ովքեր ոչ միայն խորհրդատվություններ են իրականացնում, այլ նաև կատարում են բարդ վիրահատություններ, և լավ հնարավորություն են փորձի փոխանակման համար: