• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկների գործնական հմտությունները ստուգվեցին ուսանողական օլիմպիադայում
Ապագա բժիշկների գործնական հմտությունները ստուգվեցին ուսանողական օլիմպիադայում
11.12.2017

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում անցկացված ուսանողական 3-րդ օլիմպիադան  ամփոփեց արդյունքները: Ուսանողները մեկ կիսամյակում ամբիոնին կից գործող ուսանողական գիտական խմբակի շրջանակում, արտաժամյա աշխատանքի ընթացքում  կատարելագործել էին գործնական հմտությունները փորձարարական վիրասրահում:

Օլիմպիադային մասնակցեց 10 թիմ, որոնք ներկայացնում էին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, ինչպես նաև Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետները:  Ժյուրիի անդամներն էին՝ Եվրոպական վիրաբուժական ասոցացիայի նախագահ, ՀՀ վիրաբուժական ասոցացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը:

 

Առաջին տեղը կիսեցին երկու թիմ՝

 

«Оперативники»

  1. Սարգսյան Վահագն
  2. Բաղդասարյան Լիլիթ
  3. Կարապետյան Արուսյակ
  4. Համբարձումյան Աննա
  5. Ասրյան Տիգրան
  6. Թորոսյան Մանե

 

 «Дилетанты»

  1. Ստեփանյան Գեորգի
  2. Ղարագյոզյան Լևոն
  3. Կարապետյան Վանուշ
  4. Սիմոնյան Հովիկ
  5. Հովհաննիսյան Անի
  6. Մաշուրյան Արշավիր
  7. Բադալյան Էդուարդ

 

Երկրորդ տեղ  «Rising Stars»

  1. Կարթիգա Վասուդևան
  2. Յոգեշվարան Ջաիշանկար
  3. Ամրիթա
  4. Անթառաա

 

Երրորդ տեղ  «CALLM»

  1. Արամյան Ժենյա
  2. Խաչատրյան Նուշիկ
  3. Մուսայելյան Լուսիա
  4. Ռափյան Վլադիմիր
  5. Սուքիասյան Արփինե