• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկների համար դասախոսել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Մալդջյանը
Ապագա բժիշկների համար դասախոսել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Մալդջյանը
02.07.2018

ԵՊԲՀ կապույտ դալիճում դասախոսությամբ հանդես եկավ Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի պրոֆեսոր, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ և Նյարդաբանության հետազոտման լաբորատորիայի տնօրեն Ջոզեֆ Մալդջյանը:

Պրոֆեսորը ներկայացրեց իր գլխավորած հետազոտական խմբի աշխատանքը, որն անդրադառնում է ամերիկյան ֆուտբոլի ազդությանը երեխաների և դեռահասների գլխուղեղի վրա:

Դասախոսությունից հետո պրոֆեսոր Մալդջյանը պատասխանեց ուսանողների հարցերին, շրջեց համալսարանում և ծանոթացավ ԵՊԲՀ կրթական ծրագրերին: