• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկները ներկայացրին նոր՝ «Թերություններ» պիեսը
Ապագա բժիշկները ներկայացրին նոր՝ «Թերություններ» պիեսը
13.12.2019

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը հանդես եկավ նոր՝ «Թերություններ» պիեսով: Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով դիմավորեց ակումբի անդամներին:

Պիեսում արծարծված թեման արդիական էր` ազնվություն, արդարություն, հավատարմություն, Աստված...

Ապագա բժիշկները դերասանի վարպետությամբ ներկայացրին այն թերությունները, որոնք շրջապատում են մեզ և որոնք արժեզրկվել են: Ներկայացման գլխավոր հերոսը բժիշկ էր, ով կնոջ հետ անկեղծ զրույցի բռնվելով՝ վեր էր հանում նաև ընտանեկան խնդիրները, ապրումներն ու հավատարիմ մնալու պատկերացումները, որոնց ներսում ևս մութ թերություններ կան:

Պիեսի ավարտին՝ գալով ընդհանուր հայտարարի, հերոսները հասկանում են, որ առանց սիրելիի կյանքն իմաստազուրկ է:

Նշենք, որ «Դիմակներ» թատերական ակումբը կշարունակի հանդիսատեսին ներկայանալ նոր ու հետաքրքիր պիեսներով: