• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա ստոմատոլոգները՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները՝ Հայաստանի չեմպիոններ
Ապագա ստոմատոլոգները՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները՝ Հայաստանի չեմպիոններ
11.03.2020

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն այս տարի ևս մարզակայն մեծ հաջողություններ են գրանցել: Քույր և եղբայր Մակյանները մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթելով՝ դարձել են Հայաստանի չեմպիոններ. Դավիթ Մակյանը՝ 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգերում:

Այսօր սովորողներին՝ Կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը, շնորհավորելով մարզիկներին, նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթեց: Ապագա ստոմատոլոգները նշեցին, որ իրենց հաղթանակը նվիրում են ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին: Անիտան ի պատասխան ռեկտորին հարցի նշեց, որ դեռ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, իսկ Դավիթը՝ որպես նեղ մասնագիտացում, հավանաբար, կընտրի օրթոպեդիան:

Ապագա ստոմատոլոգներն ընդգծեցին, որ սպորտը չի խանգարում ուսմանը, նրանք փորձում են համատեղել ուսումը մարզակայն հաջողությունների հետ:

 Մարզական ընտանիքը ռեկտորին ներկայացրեց հետագա ծրագրերը: Մասնավորապես, նրանք պատրաստվում են մասնակցել Սերբիայում ամռանը կայանալիք կարևատեի Եվրոպայի ուսանողական բուհական առաջնությանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ-ն և Հայաստանը:

ԵՊԲՀ ռեկտորը ողջունելով ուսանողների մարզական հաջողությունները՝ խրախուսում է կարատեի խմբակների ստեղծումը բժշկական համալսարանում և ուսանողների ներգրավվումն այդ սպորտաձևին: