• Հայ
  • Рус
  • Eng
Առարկայական օլիմպիադաների հաղթողներին դիպլոմներ է հանձնել ԿԳ նախարարը
Առարկայական օլիմպիադաների հաղթողներին դիպլոմներ է հանձնել ԿԳ նախարարը
22.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի, իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:

2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57 000 սովորող: Հպարտ ենք ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մեր աշակերտներով։

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ուսումնական հաջողոթյուններ։

Նյութի սկզբնաղբյուրը՝ http://edu.am/index.php/am/news/view/7563?fbclid=IwAR29xcaayQOd8svurajxao00IMGgKDOUyRYPB8DC4UUavy62zukuTDR1eU4