• Հայ
  • Рус
  • Eng
Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելեց ԵՊԲՀ
Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելեց ԵՊԲՀ
08.11.2019

Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր  Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար կազմը և Բուլղարիայի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:

Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ բուհի ղեկավորություն ներկայացրեց առաջարկություններ, որոնք կնպաստեն երկու երկների միջև կրթության և բժշկության ոլորտում կապերի սերտացմանը: