• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով
Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով
08.08.2018

Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով, որոնցով բժշկագիտություն են ուսանում աշխարհի առաջատար համալսարաններում։ Բոլոր դասագրքերին կից առկա են թվային ծրագրեր, գրաֆիկներ և անիմացիաներ, ինչն էլ ավելի դյուրին և հետաքրքիր կդարձնի ուսման գործընթացը։

Ներկա պահին աշխատանքներ են տարվում ընթերցասրահը ժամանակակից թաբլեթներով և համակարգիչներով համալրելու ուղղությամբ, ինչի արդյունքում, ուսանողները հնարավորություն կունենան անվճար օգտվելու բոլոր գրքերի ուղեկից ծրագրերից, ինչպես նաև միջազգային ճանաչում վայելող բժշկագիտական շտեմարաններից։

Այսպիսով, բժշկականի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է ընդհանուր թերապիայի, թոքաբանության, գաստրոէնտերոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ընդհանուր վիրաբուժության, անոթային վիրաբուժության, էնդոսկոպիկ վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի և մանկաբուժության համաշխարհային ճանաչում ունեցող դասագրքերով:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, ուստի կարող եք Ձեր նախընտրած գրքերի անվանումները, որոնք կցանկանայիք տեսնել ընթերցասրահում, ուղարկել CareerCenter@ysmu.am էլեկտրոնային փոստին։