• Հայ
  • Рус
  • Eng
«Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը
«Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը
12.09.2019

Այսօր ԵՊԲՀ-ում «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի առաջին մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը շնորհավորելով ավագ բուժաշխատողներին՝ նշեց, որ սա առաջին դասընթացն է`  կազմակերպված ֆակուլտետի և  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի համատեղ ջանքերով:

«Ութշաբաթյա դասընթացը բժիշկներին հնարավորություն է ընձեռում տիրապետել արդյունավետ կառավարման գործիքակազմին, ինչն անհրաժեշտ է գրագետ ղեկավարում կազմակերպելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ուրախ կլինի մասնակիցներից լսել դասընթացի թե՛ առավելությունների և թե՛ թերությունների մասին, որպեսզի կարողանան լրացնել եղած բացերը:

Մասնակիցները կողմից հնչեցին բազմաթիվ դրական արձագանքներ՝ դասընթացի անցկացման վերաբերյալ:

Մարթա Սիմոնյանն իր հերթին շնորհավորելով ավագ բուժաշխատողներին՝ հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի և կընդլայնվի մասնակիցների և հետաքրքրվողների թիվը:

«Ուրախ կլինենք, որ մեծանա հետաքրքրության շրջանակը,  և մենք կկարողանանք  պրոֆեսիոնալ և մարքեթինգի մեջ հմտություններ ունեցող շատ թիմակիցների ընդգրկել, որպեսզի մեզ հետ կիսվեն իրենց գիտելիքներով»,-հավելեց նա: