• Հայ
  • Рус
  • Eng
COVID-19-ով պայմանավորված՝ ԵՊԲՀ-ն կանցնի հեռավար ուսուցման
COVID-19-ով պայմանավորված՝ ԵՊԲՀ-ն կանցնի հեռավար ուսուցման
16.10.2020
Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Հայաստանի Հանրապետությունում վերջին 14 օրվա ընթացքում դիտարկվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճ:
 
Ելնելով ստեղծված իրավիճակից` հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը կանխելու նպատակով՝ սույն թվականի հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ: