• Հայ
  • Рус
  • Eng
Դասախոսություն՝ նվիրված սեռական դաստիարակության խնդիրներին
Դասախոսություն՝ նվիրված սեռական դաստիարակության խնդիրներին
17.12.2018

ԵՊԲՀ-ում կայացավ սեռական դաստիարակության խնդիրներին նվիրված՝ «Սեռակրթության այբուբենը» թեմայով հանրամատչելի դասախոսություն, որն արդեն 7-րդ անգամ անցկացրեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ սեռական առողջությունը մարդու առողջության անբաժանելի մասն է, որը խիստ կարևոր և ուշադրության արժանի երևույթ է: «Լավ սեռական առողջություն ունենալու համար անձը նաև պետք է սեռակրթված լինի»,- ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգն՝ ավելացնելով, որ սեռակրթությունը բժշկական ու հեգեբանական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է դեռահասների, երիտասարդների, ծնողների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի ձևավորմանը:

Դասախոսության հեղինակը ներկայացրեց սեռական դաստիարակության այն սխալները, որոնք տարածված են մեր հասարակության շրջանում: Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ պետք է սկսել սկզբից՝ ժամանակին ու ճիշտ պատասխաններ տալ երեխաներին հուզող հարցերին, քանի որ դրանք անչափահասները հաճախ ստանում են անհուսալի աղբյուրներից, օրինակ՝ համացանցից, որտեղ նմանատիպ տեղեկատվության աղբյուրները հիմնականում հայտնի չեն:

«Սեռակրթության այբուբենը» թեմայով դասախոսության վերջում ամցկացվեց հարց-պատասխան: