• Հայ
  • Рус
  • Eng
Դատական բժշկությունը գրավիչ է դարձնում «իրավական ռոմանտիզմը»
18.10.2018

­Դա­տա­կան բժշկութ­յու­նը կա­պող օ­ղակ է ի­րա­վա­կան ու բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի միջև։ Այս ո­լոր­տը նաև մեր երկ­րում ու­նի կա­յա­ցած ա­վան­դույթ­ներ, ո­րոնց ձևա­վոր­ման, ինչ­պես նաև զար­գաց­ման գոր­ծում իր ա­վանդն ու­նի ­դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, բժշկութ­յան և­ ի­րա­վուն­քի պրո­ֆե­սոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  իսկական անդամ Շո­թա ­Վար­դան­յա­նը։ Եր­կա­րամ­յա դա­տա­կան բժիշ­կը ԵՊԲՀ-ի 100-ամ­յա հո­բել­յա­նին ըն­դա­ռաջ ի­րա­կա­նաց­վող «Բժշ­կի ու­ղին» շար­քի շրջա­նա­կում պատ­մել է իր ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին։  

Դժ­վար չէ կռա­հե­լը, որ դա­տա­կան բժշկութ­յան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը բա­վա­կա­նին քչա­խոս են, բաց թե փակ հար­ցե­րին պա­տաս­խա­նում են լա­կո­նիկ, ա­ռանց ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րի ներ­կա­յաց­ման։ Այս ա­ռու­մով մեր ակ­նար­կա­շա­րի հե­րո­սը ևս ­բա­ցա­ռութ­յուն չէ։ ­Շո­թա ­Վար­դան­յա­նը շուրջ հինգ տաս­նամ­յակ է աշ­խա­տում է ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում՝ տար­բեր տա­րի­նե­րի ըն­թաց­քում զբա­ղեց­նե­լով պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­ներ, կա­տա­րե­լով հա­տուկ նշա­նա­կութ­յան ծա­ռա­յութ­յուն։

­Կեն­սագ­րա­կան տվյալ­ներ

1963-1970թթ. ­Շո­թա ­Վար­դան­յա­նը սո­վո­րել է Եր­ևա­նի բժշկա­կան ինս­տի­տու­տի բու­ժա­կան ֆա­կուլ­տե­տում:  1974թ. պաշտ­պա­նել է  թեկ­նա­ծո­ւա­կան թեզ «­Հան­կար­ծա­մա­հութ­յու­նը սրտամ­կա­նի ին­ֆարկ­տից և ն­րա կա­պը օ­դեր­ևու­թա­բա­նա­կան գոր­ծոն­նե­րի հետ» թե­մա­յով ­Լե­նինգ­րա­դի բժիշկ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման ինս­տի­տու­տում: 1970թ. նա հա­մա­տե­ղութ­յամբ ԵՊԲՀ դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նի ա­վագ լա­բո­րանտ էր:  1974թ. ­Շո­թա ­Վար­դան­յա­նին շնորհ­վել է բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծո­ւի կո­չում: 1970-1976թթ. 4-րդ ­բուժ­վար­չութ­յան վի­րա­բու­ժա­կան բաժ­նի վի­րա­բույժ էր: 1976-1982թթ. Եր­ևան քա­ղա­քի դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գետ: 1982թ. ԵՊԲՀ դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նի ա­սիս­տենտ: 1989թ. ԵՊԲՀ դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նի դո­ցենտ, դա­տա­կան բժշկութ­յան և­ ի­րա­վուն­քի ամ­բիո­նի վա­րիչ:  1989թ. առ այ­սօր նա ԵՊԲՀ դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նի վա­րիչն է: 1990թ. պաշտ­պա­նել է  դոկ­տո­րա­կան թեզ «Ո­րոշ հե­լիո­ֆի­զի­կա­կան, օ­դեր­ևու­թա­բա­նա­կան և­ այլ գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը բռնի և­ ոչ բռնի մա­հե­րի հա­ճա­խա­կա­նութ­յան վրա ԽՍՀՄ խո­շոր կլի­մա­յա­կան տա­րա­ծաշր­ջա­նում» թե­մա­յով ­Մոսկ­վա­յի դա­տաբժշ­կա­կան կենտ­րո­նա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տում: 1991թ.­–ին գի­տութ­յուն­նե­րի դոկ­տո­րի կո­չում է ստա­ցել, բժշկութ­յան և­ ի­րա­վուն­քի պրո­ֆե­սոր է:

Բ­ժիշկ-գիտ­նա­կանն ու­ղիղ 47 տա­րի ա­ռաջ է ա­վար­տել Եր­ևա­նի պե­տա­կան բժշկա­կան ին­ստի­տու­տը, ինչ­պես ինքն է բնո­րո­շում՝ բժիշկ դառ­նա­լու ո­րո­շու­մը պա­տա­հա­բար է կա­յաց­րել։ ­Մա­նուկ հա­սա­կից ե­րա­զել է օ­դա­չո­ւա­կան կա­րիե­րա­յի մա­սին․ ծնված լի­նե­լով Թ­բի­լի­սիում՝ նպա­տակ ու­ներ դառ­նալ ռազ­մա­կան օ­դա­չու: Անդր­կով­կա­սում այս նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար պետք էր քննութ­յուն հանձ­նել Թ­բի­լի­սիի հրե­տա­նա­յին ու­սում­նա­րա­նում (Тбилисское высшее артиллерийское командное училище): ­Շո­թա ­Վար­դան­յա­նը հա­ջո­ղութ­յամբ հանձ­նում է այդ քննութ­յու­նը, սա­կայն հան­գա­մանք­նե­րի կամ ճա­կա­տագ­րի բեր­մամբ դպրոցն ար­ծա­թե մե­դա­լով ա­վար­տած շրջա­նա­վար­տը բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն է ըն­դուն­վում Եր­ևա­նում։

Որ­պես նեղ մաս­նա­գի­տա­ցում ընտ­րել էր վի­րա­բու­ժութ­յու­նը,  ինս­տի­տուտն ա­վար­տե­լուց հե­տո յոթ տա­րի աշ­խա­տել է որ­պես վի­րա­բույժ, բայց ու­սու­ցիչ­նե­րի դրդմամբ և կր­կին՝ հան­գա­ման­քե­րի բե­րու­մով, մաս­նա­գի­տա­կան հե­տա­գա գի­տա­կան, կլի­նի­կա­կան և ­ման­կա­վար­ժա­կան  գոր­ծու­նեութ­յու­նը շա­րու­նա­կել է դա­տա­կան բժշկութ­յան բնա­գա­վա­ռում։ Ն­րա գնա­հատ­մամբ՝ վի­րա­բու­ժութ­յու­նը նման է սպոր­տի, շա­րու­նակ գրա­վում է, և­ ո­րի կա­րի­քը զգում ես ժա­մա­նա­կի ըն­թաց­քում:

­Տա­րի­ներ անց ան­կեղ­ծա­նում է, որ, չնա­յած բազ­մա­թիվ բար­դութ­յուն­նե­րին ու  գոր­ծի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին, չի ափ­սո­սում կա­յաց­րած ընտ­րութ­յան հա­մար, ո­րով­հետև, ինչ­պես բժշկա­գի­տութ­յան շատ ո­լորտ­նե­րում, այս­տեղ ևս, որ­քան էլ տա­րօ­րի­նակ հնչի, առ­կա է ռո­ման­տիզ­մի ո­րո­շա­կի չա­փա­բա­ժին։ Զ­րու­ցա­կիցս հստա­կեց­նում է, որ խոս­քը «ի­րա­վա­կան ռո­ման­տիզ­մի»  մա­սին է, ո­րը դա­տա­կան բժշկի մաս­նա­գի­տութ­յու­նը գրա­վիչ է դարձ­նում ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար: ­Տա­րա­տե­սակ քրեա­կան դեպ­քե­րի վեր­լու­ծութ­յու­նը,  հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի դեպ­քի վայ­րե­րում լի­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը և­ այս մաս­նա­գի­տութ­յա­նը վե­րա­բե­րող այլ օ­պե­րա­տիվ գոր­ծո­ղութ­յուն­ներ ու ա­ռա­ջադ­րանք­ներ կա­տա­րե­լը մշտա­պես  հե­տաքրք­րել են բժշկութ­յամբ զբաղ­վող շատ ե­րի­տա­սարդ­նե­րի։

­Թե­պետ այս ա­ռու­մով փոքր-ինչ նա­հանջ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նկատ­վում է։ Ի տար­բե­րու­թուն նա­խորդ տա­րի­նե­րի՝  պա­կա­սել է ո­լոր­տով հե­տաքրքր­վող մաս­նա­գետ­նե­րի թի­վը,  բայց միա­ժա­մա­նակ  ա­վե­լա­ցել է ա­պա­գա դա­տա­կան բժիշկ դառ­նալ ցան­կա­ցող ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի թի­վը։ Ի տար­բե­րութ­յուն տղա­նե­րի՝ աղ­ջիկ­ներն ա­ռա­վել հա­ճախ մաս­նա­գի­տա­նում են լա­բո­րա­տոր ուղ­ղութ­յուն­նե­րում, քան նա­խընտ­րում են դառ­նալ ընդ­հա­նուր պրո­ֆի­լի դա­տա­կան բժիշկ։

 ­Շո­թա ­Վար­դան­յա­նը մեծ ակ­նա­ծան­քով է հի­շում իր բո­լոր ու­սու­ցիչ­նե­րին: ­Վի­րա­բու­ժութ­յան մեջ նրա կա­յաց­ման գոր­ծում մեծ դե­րա­կա­տա­րում են ու­նեցել ան­վա­նի վի­րա­բույժ­ներ ­Սու­րեն ­Հով­հան­նիս­յա­նը, ­Վազ­գեն ­Սա­րու­խան­յա­նը և  Լ­ևոն Գ­ևորգ­յա­նը:

«Իսկ դա­տա­կան բժշկի մկրտութ­յու­նը ես ստա­ցել եմ ­Նո­րայր Ա­վագ­յա­նի մոտ»,- նկա­տում է մաս­նա­գե­տը:

 

­Պատ­մա­կան ակ­նարկ

1926թ. մա­յի­սի 17-ին Եր­ևա­նի պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի բու­ժա­կան ֆա­կուլ­տե­տի խորհր­դի նիս­տը ո­րո­շում է ըն­դու­նում 5-րդ ­կուր­սում որ­պես ու­սում­նա­կան ա­ռար­կա մտցնել նաև դա­տա­կան բժշկութ­յու­նը։ 1927-ին ամ­բիո­նի վա­րիչ է նշա­նակ­վում Ե­ղի­շե ­Թադ­ևո­սի ­ՇեկՀով­սեփ­յա­նը։ ­Նա 1929-ից միա­ժա­մա­նակ կա­տա­րում էր ՀՍՍՀ առ­ժող­կո­մա­տի գլխա­վոր դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գե­տի պար­տա­կա­նութ­յուն­նե­րը։ 1939թ.  ամ­բիո­նի վա­րիչ և ­հան­րա­պե­տութ­յան գլխա­վոր դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գետ է նշա­նակ­վում դո­ցենտ Ա­լեք­սանդր Ա­դա­մի ­Հով­սեփ­յա­նը։ 1953թ.  ամ­բիո­նի վա­րիչ և ­հան­րա­պե­տութ­յան գլխա­վոր դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գետ է նշա­նակ­վում ­Նո­րայր Մկրտ­չի Ա­վագ­յա­նը: ­Դա­տա­կան բժշկութ­յու­նը զար­գա­նում է ա­րագ տեմ­պե­րով և ­կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում հաս­նում ո­րո­շա­կի հա­ջո­ղութ­յուն­նե­րի։ 1954թ.  կազ­մա­կերպ­վում է դա­տա­կան բժիշկ­նե­րի հա­մա­միու­թե­նա­կան գի­տա­կան ըն­կե­րութ­յան հայ­կա­կան բա­ժան­մուն­քը: 1993 թ.  ՀՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րա­րութ­յան կո­լե­գիան ո­րո­շում է միա­վո­րել Մ. ­Հե­րա­ցու ան­վան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նը և ­հան­րա­պե­տա­կան դա­տաբժշ­կա­կան բյու­րոն` վե­րան­վա­նե­լով ՀՀ ԱՆ դա­տա­կան բժշկութ­յան գի­տա­գործ­նա­կան կենտ­րոն, ո­րի ղե­կա­վար և ՀՀ ԱՆ գլխա­վոր դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գետ է նշա­նակ­վում հմուտ ման­կա­վարժ և ­ճա­նաչ­ված փոր­ձա­գետ, բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, բժշկութ­յան և­ ի­րա­վուն­քի պրո­ֆե­սոր ­Շո­թա ­Վար­դան­յա­նը։ Այս ո­լոր­շումն իր հիմ­նա­վոր պատ­ճառ­ներն ու­ներ: ­Հաշ­վի առ­նե­լով, որ հան­րա­պե­տութ­յան սահ­մա­նա­մերձ գո­տի­նե­րում չկա­յին փոր­ձա­գետ­ներ, մաս­նա­գետ­նե­րի մի­ջին տա­րի­քը տա­տան­վում էր 65-ից 70-ի մի­ջա­կայ­քում, բա­ցի այդ հա­գե­ցած չէին լա­բո­րա­տո­րիա­նե­րը, չկար գե­նե­տի­կա­յի լա­բո­րա­տո­րիա ա­ռող­ջա­պա­հա­կան գե­րա­տես­չութ­յու­նը ո­րո­շում կա­յաց­րեց միա­վո­րել բյու­րոն և­ ամ­բիո­նը՝ այս­պի­սով սկիզբ դնե­լով ­Դա­տա­կան բժշկութ­յան գի­տա­գործ­նա­կան կենտ­րո­նի ստեղծ­մա­նը:

­Շո­թա ­Վար­դան­յա­նը ԱՊՀ երկր­նե­րի դա­տա­կան բժիշկ­նե­րի գի­տա­կան ըն­կե­րութ­յան նա­խա­գա­հութ­յան ան­դամ է, ­Բալթ­յան երկր­նե­րի դա­տա­կան բժիշկ­նե­րի մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի պատ­վա­վոր և ­ման­կա­վար­ժա­կան ա­կա­դե­միա­յի թղթա­կից-ան­դամ է, է­ներ­գա­տե­ղե­կատ­վա­կան ա­կա­դե­միա­յի իս­կա­կան և եվ­րո­պա­կան մի շարք երկր­նե­րի դա­տա­կան բժիշկ­նե­րի ա­սո­ցիա­ցիաների ան­դամ է, ­Մի­ջերկր­ա­ծով­յան երկր­նե­րի դա­տա­կան բժիշկ­նե­րի ա­կա­դե­միա­յի իս­կա­կան, ­Ռու­սաս­տա­նի բժշկա­կան ի­րա­վա­գետ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ է: Ար­ժա­նա­ցել է բազ­մա­թիվ պարգ­ևատ­րում­նե­րի և շ­նոր­հա­կա­լագ­րե­րի:  ­Մաս­նակ­ցել է մի շարք մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րի, նա­խա­գա­հել է մաս­նա­գի­տա­կան հե­ղի­նա­կա­վոր հա­վաք­ներ:

­Դա­տա­կան բժշկութ­յան ու­շագ­րավ կող­մե­րին անդրադարձ է կատարված նաև գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ։ Եր­կա­րամ­յա դա­սա­խո­սը եր­կու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է ա­ռանձ­նաց­նում՝ ­գեր­մա­նա­ցի գրող  ­Յուր­գեն ­Թոր­վալ­դի (Юрген Торвальд) «Երբ խո­սում են դիակ­նե­րը»  և «Կ­րի­մի­նա­լիս­տի­կա­յի 100-ամ­յակ» աշ­խա­տութ­յուն­նե­րը, ո­րոնք այ­սօր տպագր­ված տար­բե­րա­կով բա­վա­կա­նին դժվար է գտնել։ Այս հե­ղի­նա­կը աշ­խար­հին հայտ­նի է  հենց դա­տա­կան բժշկութ­յան և կրի­մի­նա­լիս­տի­կա­յի պատ­մութ­յա­նը վե­րա­բե­րող ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով:

 ­Հինգ տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում ­Շո­թա ­Վար­դան­յա­նը պատ­րաս­տել է ա­վե­լի քան 60 կլի­նի­կա­կան օր­դի­նա­տոր, ո­րոնց մի մա­սը մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յու­նը շա­րու­նա­կում է ար­տերկ­րում։  Եր­կար տա­րի­ներ նա ե­ղել է ­Ռու­սաս­տա­նում հրա­տա­րակ­վող  դա­տաբժշ­կա­կան միակ՝ «­Դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նութ­յուն­ներ» ամ­սագ­րի կո­լե­գիա­յի ան­դամ:  ­Չորս դա­սագր­քի, 8 մե­նագ­րութ­յան, ա­վե­լի քան 140 գի­տա­կան աշ­խա­տան­քի հե­ղի­նակ է, ո­րոնք տպագր­վել են ­Հա­յաս­տա­նի և­ ար­տերկ­րի  գի­տա­կան հրա­տա­րա­կութ­յուն­նե­րում:  

­Տա­րի­ներ շա­րու­նակ լսա­րան մտնե­լիս նա չի զլա­նում ա­սել, որ դա­տա­կան բժշկի մաս­նա­գի­տութ­յու­նը բարդ է և ­պա­տաս­խա­նա­տու,  պա­հան­ջում է  մեծ նվի­րում աշ­խա­տան­քին, եր­բեմն  էլ պա­հան­ջում է ոչ միայն այս, այլև բժշկա­գի­տութ­յան այլ մաս­նա­գի­տութ­յուն­նե­րի նման՝ անձ­նա­կան ժա­մա­նա­կի և ­տա­րա­ծութ­յան բա­ցա­կա­յութ­յուն։  Ան­ցած տա­րի­նե­րին հետադարձ հա­յացք նետելով՝ դա­տա­կան բժիշ­կը պատ­մում է, որ ո­լոր­տի լրջութ­յան հետ մեկ­տեղ պա­տա­հել են նաև զա­վեշ­տա­լի ի­րա­վի­ճակ­ներ։   

­Շո­թա ­Վար­դան­յա­նի ղե­կա­վա­րած ամ­բիո­նում տասն­յակ գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում: ­Տար­բեր տա­րի­նե­րին դրանք վե­րա­բե­րել են հե­լիա­կեն­սա­բա­նութ­յա­նը, հան­կար­ծա­մա­հութ­յան խնդիր­նե­րին, լա­զե­րի ազ­դե­ցութ­յա­նը՝ մար­դու մարմ­նի և ­հա­գուս­տի վրա, խլա­ցու­ցի­չով հրա­զե­նի դա­տաբժշ­կա­կան բնու­թագ­րին, գա­զա­յին հրա­զե­նից ա­ռա­ջա­ցած վնաս­վածք­նե­րի դա­տաբժշ­կա­կան ախ­տո­րոշ­մա­նը, հրդե­հի պայ­ման­նե­րում վնաս­վածք­նե­րի դա­տաբժշ­կա­կան բնու­թագ­րին, փսի­լո­ցի­բին պա­րու­նա­կող սնկե­րով թու­նա­վո­րում­նե­րի դա­տաբժշ­կա­կան բնու­թագ­րին, խո­շո­րա­մասշ­տաբ ա­ղետ­նե­րի ժա­մա­նակ դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին, ան­ձի նույ­նաց­մա­նը՝ գե­նե­տի­կա­կան և ս­տո­մա­տո­լո­գիա­կան ե­ղա­նակ­նե­րով:

­Դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիո­նը հա­մա­գոր­ծակ­ցում է ­Սանկտ ­Պե­տեր­բուր­գի Ի. Պավ­լո­վի ան­վան թիվ 1 բժշկա­կան, ինչ­պես նաև ման­կա­բու­ժա­կան ուղղ­վա­ծութ­յան  հա­մալ­սա­րան­նե­րի, ­Մոսկ­վա­յի Ի. ­Սե­չե­նո­վի ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի  դա­տա­կան բժշկութ­յան ամ­բիոն­նե­րի, ­Ռու­սաս­տա­նի դա­տա­կան բժշկութ­յան գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի հետ:  ­Հա­մա­տեղ կա­տար­վել են գի­տա­կան բազ­մա­թիվ աշ­խա­տանք­ներ:

­Դա­տա­կան բժշկութ­յուն ա­ռար­կա­յի ու­սու­ցու­մը ե­ռա­լե­զու է:  ­Հետ­դիպ­լո­մա­յին ու­սու­ցումն ամ­բիո­նում ներ­կա­յաց­ված է կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա­յով` 2 տա­րի, և­ աս­պի­րան­տու­րա­յով` 3 տա­րի տևո­ղութ­յամբ: Ամ­բիո­նի կլի­նի­կա­կան բա­զան  ՀՀ ԱՆ դա­տա­կան բժշկութ­յան գի­տա­գործ­նա­կան կենտ­րոնն է:

Բժշ­կի մաս­նա­գի­տութ­յունն են ընտ­րել նաև ­Շո­թա ­Վար­դան­յա­նի և­ իր տիկ­նոջ՝ ար­յու­նա­բան, Ռ. Հ. ­Յոլ­յա­նի ան­վան ար­յու­նա­բա­նա­կան կենտ­րո­նի մոր­ֆո­լո­գիա­կան լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչ ­Լաու­րա ­Մու­րադ­յա­նի զավակները: ­Մար­գա­րի­տա ­Վար­դան­յա­նը գի­նե­կո­լոգ է, այժմ աշ­խա­տում է լա­բո­րա­տոր ախ­տո­րոշ­ման ո­լոր­տում,  իսկ ­Լու­սի­նե ­Վար­դան­յա­նը ռեֆ­լեք­սո­թե­րա­պիա­յի մաս­նա­գետ է: ­Քույ­րե­րը բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու են:  ­Լու­սի­նե ­Վար­դան­յա­նը եր­կար տա­րի­ներ մաս­նա­գի­տա­ցել է ա­վան­դա­կան և ­վե­րա­կանգ­նո­ղա­կան բժշկութ­յան ո­լոր­տում:

­Շո­թա ­Վար­դան­յանն ու­նի չորս թոռ:  Ա­վագ թոռ­ը՝ Ար­մեն ­Բա­բա­յա­նը, տնտե­սա­գի­տութ­յուն է սո­վո­րում Ամս­տեր­դա­մի հա­մալ­սա­րա­նում, ա­վար­տել է բա­կա­լավ­րը, իսկ եղ­բայ­րը՝ կրտսեր ­Շո­թան, ու­սա­նում է ԵՊՀ-ի տնտե­սա­գի­տա­կան ֆա­կուլ­տե­տում: ­Տա­րի­քով ա­վե­լի փոքր թոռ­նե­րից մե­կը դպրո­ցա­կան է, մյու­սը դեռ ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում:

Ներկայումս, ինչ­պես բժշկա­գի­տութ­յան մի շարք ճյու­ղե­րի, այն­պես էլ դա­տա­կան բժշկութ­յան առջև նոր մար­տահ­րա­վերներ են ծա­ռա­ցած, ո­րոնց հաղ­թա­հա­րու­մը մաս­նա­գետ­նե­րի առջև դրված կար­ևոր պա­հանջ է: Այ­սօր ծան­րա­բեռն­ված ա­ռօր­յա­յում մաս­նա­գե­տը ժա­մա­նակ է գտնում նաև նոր դա­սագր­քե­րի և­ ու­սում­նա­մե­թո­դա­կան ձեռ­նարկ­նե­րի ստեղծ­ման հա­մար: 2018 թվա­կա­նին ա­պա­գա բժիշկ­ներն ար­դեն  ա­վար­տա­կան կուր­սում ա­ռար­կա­յին ծա­նո­թա­նա­լու են նրա հե­ղի­նա­կած «­Դա­տա­կան բժշկութ­յուն» հաս­տա­փոր ձեռ­նար­կով: Ն­րա՝ տա­րա­տե­սակ թղթե­րով և­ ու­սում­նա­կան նյու­թե­րով լե­ցուն աշ­խա­տա­սեն­յա­կում ու­րույն տեղ ու­նեն նաև հայ և ­հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան­նե­րը: ­Պոե­զիա­յի մեծ սի­րա­հար է:  ­Սի­րում է ­Չա­րենց, ­Սահ­յան, ­Տեր­յան, Ի­սա­հակ­յան, ­Շեքս­պիր. ցան­կը եր­կար կա­րե­լի է շա­րու­նա­կել:  ­Խոս­տո­վա­նում է, որ շատ է սի­րում իր եր­կի­րը, ուր ա­մեն մի ծառ, թուփ և ­քար հա­րա­զատ է: ­Մաս­նա­գե­տի կյան­քի գե­րակ­շիռ մասն ան­ցել է բժշկա­կան հա­մալ­սա­րա­նում, ինչ­պես ինքն է ա­սում՝ իր երկ­րորդ տա­նը,  հետ­ևա­բար՝ այս­տեղ ևս­ ի­րեն ա­մեն ինչ հո­գե­հա­րա­զատ է: Ն­րա մե­ծա­գույն ցան­կութ­յուն­նե­րից է, որ­պես­զի ա­ռա­ջի­կա­յում  դա­տաբժշ­կա­կան ո­լոր­տը հա­գեց­վի հզոր լա­բո­րա­տո­րիա­նե­րով և­ ա­վե­լա­նա այս բնա­գա­վա­ռում գի­տութ­յամբ զբաղ­վել ցան­կա­ցող ե­րի­տա­սարդ­նե­րի թի­վը:

 

 

 

­Հե­ղի­նակ՝ ­Տաթ­ևիկ Գ­րի­գոր­յան

­Լու­սան­կար­նե­րը՝  ­Շո­թա ­Վար­դան­յա­նի անձ­նա­կան ար­խի­վից և ­Կա­րեն ­Սե­րոբ­յա­նի