• Հայ
  • Рус
  • Eng
Դեղագետ ուսանողների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում
Դեղագետ ուսանողների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում
25.02.2020

ԵՊԲՀ-ն առաջնորդելով դեպի միջազգայնացում սկզբունքով՝ շարունակում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, որը թույլ է տալիս զարգացնել ինչպես ունեցած գիտելիքները, այնպես էլ՝ կիսվել փորձի փոխանակմամբ: 

Այսօր բժշկական համալսարանը հյուրընկալեց Դեղագետ ուսանողների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Բեռնարդո Մարինհեիրոյին, ով ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունը, ծանոթացրեց ասոցիացիայի ծրագրերին՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցության հնարավորությունները: 

Բեռնարդո Մարինհեիրոն նշեց, որ ուրախ է գտնվել ԵՊԲՀ-ում՝ կարևորելով այսպիսի հանդիպումների կազմակերպումը: «Ասոցիացիայի նպատակը դեղագիտական ոլորտի առաջմղումն է, ինչը հնարավոր է դեղագետ ուսանողների զարգացմանն ուղղված քայլերով»,-նշեց նա՝ հավելելով, որ փորձի փոխանակումը դրան նպաստող լավագույն գործոններից է: 

Հանդիպման ավարտին ընտրվեց Հայաստանում եղագետ ուսանողների եվրոպական ասոցիացիայի աշխատանքները համակարգող խումբ:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի դեղագործության զարգացման ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում, որը հանդիսանում է Դեղագետ ուսանողների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ դեղագետ ուսանողներն ունեն հնարավորություն մասնակցելու եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին և ծրագրերին: