• Հայ
  • Рус
  • Eng
Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները
Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները
24.07.2019

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան ավարտական դիպլոմները:

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, նախքան դիպլոմների հանձնումը, շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու. «Բավականին երկար, դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր ստանում եք բակալավրի որակավորմամբ ֆարմացիա մասնագիտությամբ ձեր ավարտական դիպլոմները: Նման ձևակերպմամբ առաջին անգամ են դիպլոմներ տրվում: Բայց պետք է նշեմ, որ սրանով չի ավարտվում ձեր ուսուցման ընթացքը, դուք ընտրել եք այնպիսի մասնագիտություն, որը սրընթաց զարգացում է ապրում, և անընդհատ պետք է կատարելագործեք դրանք» ,-ասաց նա:

Բազմաթիվ շնորհավորական ելույթների թվում դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը նշեց, որ դեղագետ լինելը մեծ պարտականություն է, և ուրախ կլինի շրջանավարտներին տեսնել Հայաստանում դեղերի ոլորտի զարգացման մեջ . «Դուք ձեռք եք բերել բավական լուրջ մասնագիտութուն, որը գտնվում է բժշկի և հիվանդի մեջտեղում » ,-հավելեց նա:

Շրջանավարտներն իրենց հերթին հանդես եկան ելույթով ՝ շնորհակալություն հայտնելով Դեղագիտական ֆակուլտետի դեկանին, դասախոսական ողջ կազմին ՝ գիտելիքներով կիսվելու, խորհուրդներով մշտապես իրենց կողքին լինելու համար: