• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ
ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ
09.08.2019

ԵՊԲՀ-ն, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը՝ շարունակում է ուղղորդվել է միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Առաջնորդվելով՝ դեպի միջազգայնացում սկզբունքով՝ ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Համագործակցությունը, փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով:

Հավելենք, որ բուհի ղեկավարությանը հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել կլինիկական օրդինատորների կեցության և այլ ծախսերի հետ կապված: