• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Հայաստանի երիտասարդական առաջնությունը
Անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Հայաստանի երիտասարդական առաջնությունը
16.07.2019
ԵՊԲՀ ուսանողները շարունակում են ակտիվորեն մասնակցել ոչ միայն մասնագիտական միջոցառումների, այլև իրենց ուժերը փորձել ինտելեկտուալ տարբեր խաղերին:
 
Հուլիսի 15-ին Երևանի ինտելեկտուալ խաղերի ակումբի և ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանի համագործակցությամբ, անցկացվեց այս տարվա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
 
Խաղին մասնակցում էին թիմեր Երևանից և Գյումրիից: Ըստ խաղի կանոնների՝ հաղթող թիմին հնարավորություն է տրվում մեկնել Բելառուս՝ մասնակցելու եվրոպական առաջնությանը:
 
ԵՊԲՀ-ն ներկայացնում էր «ՄԵԴԻԿՈՒՍ» թիմը, որը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
 
Նշենք, որ հաղթեց «Марк болан, который живет на крыше» թիմը: