• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն  անվճար, գերազանցները 50 տոկոս զեղչով
ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները 50 տոկոս զեղչով
31.10.2018

ԵՊԲՀ-ում կայացվել է համապատասխան որոշում, որի համաձայն անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, իսկ գերազանց սովորողները 50 տոկոս զեղչով:

2018-2019 ուսումնական տարում ԵՊԲՀ–ում Ստոմատոլոգիական  ֆակուլտետից սովորում է 3 անվանական կրթաթոշակառու և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգ:

Քննարկվում է նաև նույն արտոնությունը հաջորդ ուսումնական տարում  Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին տրամադրելու հնարավորությունը, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և գերազանցությամբ ավարտածների թիվը կգերազանցի կլինիկական օրդինատուրայում պետական պատվերի, այդ թվում նպատակային տեղերի թիվը:

 Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և բժշկական համալսարանը մշտապես աջակցելու  է սովորողներին և ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ կրթության մատչելիությունն ու հասանելիությունն ապահովելու նպատակով: