• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսում էին
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսում էին
14.09.2019

Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 200 քաղաքացու:

Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու խնդիրը պահպանվում է. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև այլ, անգամ սահմանամերձ համայնքերի ամբուլատորիաներում:

Վարդենիսի հիվանդանոցում իրականացված խորհրդատվության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հիվանդներն ուղեգիր են ստացել համալսարանական բժշկական կազմակերպություններ։

Նշենք, որ Վարդենիսում նման միջոցառում իրականացնելու առաջարկ ստացել ենք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։