• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ երիտասարդ գիտնականները՝ Հայաստանի լավագույն ուսանողների շարքում
ԵՊԲՀ երիտասարդ գիտնականները՝ Հայաստանի լավագույն ուսանողների շարքում
13.02.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական նշանակության «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունն այսօր ամփոփել է արդյունքները:

Բժշկագիտության բնագավառում բակալավրի կրթական ծրագրով այս տարի առաջին տեղ գրավեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության գիտական նախագծերի պատասխանատու Լուսինե Հովհաննիսյանը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղը գրավեց ԵՊԲՀ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանը:

Ուրախալի է, որ ԵՊԲՀ-ից «Լավագույն ուսանող» մրցանակին արժանացան գիտությամբ ակտիվ զբաղվող երիտասարդները:

Շնորհավորում ենք հաղթանակի առիթով մեր ուսանողներին և մաղթում նորանոր բարձունքներ: