• Հայ
  • Рус
  • Eng
Գիտական և ինովացիոն հնարավորությունների շրջանակների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն
Գիտական և ինովացիոն հնարավորությունների շրջանակների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն
22.06.2018

ԵՊԲՀ հետազոտական գործունեությանը նոր շունչ հաղորդելու և համալսարանի հնարավորությունների շրջանակն ընդլայնելու նպատակով բուհի գիտական մասը  Horizon 2020- Twinning  ծրագրի ԵՊԲՀ հայտադիմումի նախապատրաստման ուղղությամբ այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում: 

Հայաստանում արդեն երկար տարիներ գործող Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցությունը (GIZ) և EU-SMEDA-ն Գիտական ծրագրերի աջակցման (SPIAC) կենտրոնի հետ համատեղ Հայաստան են հրավիրել  «Հորիզոն 20-20»  ծրագրի փորձագետ Սանդեր վոն դեր  Մոլենին,  ով սիրով համաձայնել է աջակցել սահմանափակ թվով կազմակերպությունների`  Twinning  ծրագրի հայտադիմումների կազմման ու ներկայացման ընթացքում: 

ԵՊԲՀ կարողությունների և ռեսուրսների ընդհանուր նկարագիրն ու ԵՊԲՀ-ում նեյրոգիտության զարգացմանն ուղղված նախապատրաստվող ծրագրի կարճ բնութագիրը արժանացել են փորձագետի գնահատակին և այժմ աշխատանքային և գիտական խմբերը մասնակցում են Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության գրասենյակում փորձագետի հետ կազմակերպվող  ներածական հանդիպումներին:

Աշխատանքներում ներգրավված փորձագետը նախագծերի կազմման, հայտադիմումների լրացման եւ ներկայացման փորձառու մասնագետ է: Սակայն հարկ ենք համարում նշել, որ նա Եվրոպական Միության կողմից հավաստագրված չէ ծրագիրը գնահատելու համար: Այս ընտրությունը վերաբերում է միայն աջակցություն տրամադրելու գործընթացին: