• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը
ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը
08.01.2020

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանy oրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ֊ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան։

Հիդրոցեֆալիան այն վիճակն է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով մեծանում են գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները՝ ճնշելով ուղեղի հյուսվածքը։ Լինում է բնածին և ձեռքբերովի:

Տարբերում են օկլյուզիոն տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի տեղափոխումը նրա արտադրման հատվածից դեպի ներծծման հատված: Առեզորբտիվ տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի ներծծման գործընթացը:
Արդյունքում շատ արագ սկսում է բարձրանալ ներգանգային ճնշումը, որի հետևանքով վատանում է տեսողությունը, առաջանում է շլություն, հայացքի պարեզ, ցնցումներ:

Ի հայտ է գալիս քնկոտություն, հոգնածություն, նյարդաբանական կոպիտ խանգարումներ, մտավոր ունակությունների անկում: Այս ամենը կավարտվի մահով, եթե ժամանակին չցուցաբերվի բժշկական օգնություն: