• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը
ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը
30.12.2017

Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Յուրաքանչյուր տարեմուտ խորհրդանշական է այն հանգամանքով, որ բոլորիս հնարավորություն է ընձեռում ոչ միայն հաշվետու լինել կատարած աշխատանքի համար, այլև որոշել գալիք տարվա անելիքները, նպատակ դնել և համառ ջանքերի արդյունքում հասնել ճիշտ նշանակետին:

Բոլորիս ցանկությունն է, որպեսզի գալիք 2018 թվականը մեր երկրի համար լինի ամենակարևորը խաղաղության, հաղթանակների ու առաջընթացի տարի:

Ձեզ ու Ձեր ընտանիքներում թող իշխի միայն երջանկությունը, սիրո բերկրանքն ու միասնությունը: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ուսանող գալիք տարվա մեջ ջանքեր չխնայի որակյալ կրթության ապահովման համար, աշխատանքի հանդեպ լինի պատասխանատու և խստապահանջ: Թող 2018 թվականը կայուն գիտելիքի ձեռքբերման և արժևորման տարի լինի:

Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր անգամ տոնական օրերին չեն մոռանում իրենց կոչման մասին և մեծ հոգատարությամբ շրջապատում են հիվանդին թե՛ բուժհաստատությունում, թե՛ դիրքերում` զինվորի կողքին:

 

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊԲՀ ռեկտոր